Հայկական կինոն՝ Կերալայի 29-րդ միջազգային կինոփառատոնում
Այս օրերին հայկական կինոն Կերալայի 29-րդ միջազգային կինոփառատոնի WORLD CINEMA ծրագրում է, իսկ Կերալայի 29-րդ միջազգային կիոփառատոնը բացվել է կինոռեժիսոր Էդգար Բաղդասարյանի «Յաշան և Լեոնիդ Բրեժնևը» ֆիլմով, որը հանդիսատեսին է ներկայացրել ֆիլմի պրոդյուսեր Կարինա Սիմոնյանը։
Կինոռեժիսոր Միքայել Դովլաթյանի «Լաբիրինթոս» ֆիլմով էլ բացվել է կինոփառատոնի Country Focus - Armenia ծրագիրը, իսկ Միքայել Դովլաթյանն ընդգրկված է փառատոնի միջազգային ժյուրիի կազմում։
Հայաստանի Կինոգործիչների միությունից հայտնում են, որ ընդհանրապես կինոփառատոնի կազմակերպիչներն ավելի քան 100 տարվա հայկական կինոյի պատմությամբ այս տարի առանձնացրել են Հայաստանը որպես հատուկ ուշադրության արժանացած երկիր։
Փառատոնի ընթացքում ցուցադրվում են յոթ քննադատների կողմից ընտրված հայկական ֆիլմեր, որոնք արտացոլում են հայ ժողովրդի հարուստ սոցիալ-քաղաքական և մշակութային ինքնությունը՝ հուզիչ պատմություններով, փառատոնին ներկա են հայ կինոռեժիսորներ, պրոդյուսերներ, դերասաններ, բազմաթիվ քննարկումներ ու զրույցներ են կայացել հայկական կինոյի անցյալի ու ներկայի շուրջ, տեղի են ունեցել բազմաթիվ հանդիպումներ, որոնք, անկասկած, ունենալու են գործնական շարունակություն։
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի