Շենքի բակում հայտնաբերվել է 25-ամյա տղայի մшրմին
Դեկտեմբերի 18-ին, սպանություն է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 19։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում և նույն վարչության Կոտայքի մարզային քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Նոր Հաճն քաղաքի Թումանյան 3-րդ շենքի մուտքի մոտ տղամարդու դի կա։
«Դեպքի վայր են ժամանել քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները, ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները։ Ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ մահացածը Նոր Հաճն քաղաքի բնակիչ 25-ամյա Տ․ Մուսոյանն է։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն մարմինի վրա կա սուր կտրող-ծակող առարկայի հարվածի հետք, իսկ մարմնի մոտ հայտնաբերվել են արնանման հետքեր։
Դեպքի մասին ոստիկանության Նաիրիի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը։ Դեպքի փաստով սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։Մինչ դեպքի վայրում աշխատում էր քննչական խումբն ու քրեագետը, քրեական ոստիկաններն ու ոստիկանության Նաիրիի բաժնի ծառայողները տաք հետքերով պարզել են ենթադրյալ կասկածյալի ինքնությունը և ձեռնարկելով անհրաժեշտ միջոցառումներ՝հայտնաբերել են նրան, ում սպանություն կատարելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել և տեղափոխել են ոստիկանության Նաիրիի բաժին։
Կասկածյալը Նոր Հաճն քաղաքի բնակիչ 19-ամյա Գ․ Կարապետյանն է և հայտնաբերվել է նաև հանցագործության գործիքը։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով, կասկածյալն ու հանցագործության գործիքը ոստիկանության Նաիրիի բաժնից ներկայացվել են Նաիրիի քննչական բաժին»,-հայտնում է shamshyan.com-ը։
Հարակից հրապարակումներ`
- Արձանագրվել են շրջակա միջավայրի պահպանության նորմերի խախտումներ թափոնների ոլորտում. Տեսչական մարմին
- Երևանյան լճի հարևանությամբ հայտնաբերվել է տղամարդու մարմին
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի