Պատրաստ ենք ռադիկալ քայլերի՝ ՀՖՖ նախագահ Մելիքբեկյանի հրաժարականին հասնելու համար. Ֆան շարժման անդամ
«Մեր գործիքակազմն անսպառ է։ Մենք հայտարարել ենք՝ պահանջում ենք ՀՖՖ նախագահի, ՀՖՖ կազմի հրաժարականը, հայտարարել ենք՝ գնալու ենք մինչև վերջ՝ հասնելու այն օրվան, երբ կլինի այդ դիմումը»,- ասուլիսում ասաց Հայաստանի ազգային հավաքականի և հայկական ակումբների ֆան շարժումների անդամ Սերգեյ Ջանջոյանը՝ խոսելով ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի հրաժարականի պահանջի մասին։
Նա նշեց. «Եթե Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը խոսում է այն մասին, որ 2025-ին կան կարևոր, առանցքային գործողություններ, մեր կարծիքով, նա պետք է անի հետևյալ քայլը, ասի՝ ժողովուրդ, ընդունում եմ բոլոր ձախողումները, ստորագրում եմ իմ հրաժարականի դիմումը, եկեք միասին քննարկենք այդ կարևոր հարցերը և ժամկետը միասին դնենք։ Դա մեզ համար ընդունելի կլինի՝ հանդիպել, քննարկել այդ հարցը։ Բայց եթե լինելու է փափուկ բարձ, 2025-ին ունենք այս անելիքը, 2026-ին՝ մյուս անելիքը, ընտրություններն են մոտենում, մենք չենք պատրաստվում սպասել»։
Շարժման անդամ Անդրանիկ Դալդումյանն ասաց, որ իրենց նպատակին հասնելու ու հայկական ֆուտբոլն առողջացնելու համար պատրաստ են անգամ ռադիկալ քայլերի։
Մանրամասն՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- ՀՖՖ-ն ազգային թիմի նոր գլխավոր մարզչին կներկայացնի հունվարին
- Բարձրագույն խմբի առաջնությունում թիմերից մեկը պայմանավորված խաղերով է զբաղվում. Ֆան շարժումների անդամ
- Սպորտի ոլորտում «Տարվա լավագույնների» ընտրության մրցույթում ՀՖՖ-ն ներկայացրել է 6 ֆուտբոլիստների
- ՀՖՖ փոխնախագահը՝ հավաքականի գլխավոր մարզչի ու Մելիքբեկյանի հրաժարականի պահանջով երկրպագուների ակցիաների մասին
- Ակցիա՝ «Արարատ»-«Փյունիկ» խաղի ժամանակ ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի հրաժարականի պահանջով
- «Ուրարտու»-ն միանում է Մելիքբեկյանի հրաժարականի պահանջին
- Կտրուկ գործողությունների փուլն է սկսվում. FAF-ը պահանջում է ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի հրաժարականը
- Մելիքբեկյան, հեռացիր. FAF
- Արմեն Մելիքբեկյանը վերընտրվեց
- Հայկական ակումբային ֆուտբոլի ֆան-ակումբները չեն աջակցում Արմեն Մելիքբեկյանին
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի