Ավինյանի «սև հումորը»՝ «Могилев Лифтмаш»-ը, Երևանի նոր վերելակներից օգտվողների համար
Երևանի քաղաքապետարանը հայտարարել էր, որ մինչև 2024 թվականի ավարտը երևանի բազմաբնակարան շենքերում 500 վերելակ է փոխելու։ Էրեբունի վարչական շրջանի շենքերից մեկի բնակիչները, մոտ մեկ ամիս սպասելով նոր վերելակի տեղադրման աշխատանքների ավարտին, վերջապես կարողացան օգտվել դրանից՝ բայց հայտնվեցին նոր սթրեսային իրավիճակում։
Բնակիչներին նոր վերելակների հարցում հուզող հիմնական խնդիրն անվտանգությունն է և այդ դիտանկյունից նրանք աննկարագրելի անհանգստություն ապրեցին, երբ ընթերցեցին վերալակ արտադրած ընկերության լոգոտիպը՝ «Могилев Лифтмаш»,որը թարգմանաբար նշանակում է «Գերեզմանային Լիֆթմաշ»։
Թերևս այստեղ երևույթը ակամայից ասոցացվում է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հումորի «բարձր» զգացման հետ՝ այս դեպքում՝ «Սև հումորի»։ Մյուս կողմից էլ միանշանակ է, որ վերելակից ամեն օր օգտվող քաղաքացիների մոտ պարբերաբար այդ գրառումն ընթերցելը հաստատ դրական զգացումներ չի առաջացնի։
Հետևաբար՝ քթի ծակ ունեցող մարդը գոնե հանրային վայրում ծխելն արգելող հիշեցումը կփակցներ մի փոքր բարձր՝ հենց այդ լոգոտիպի վրա, այլ ոչ թե որպես վերելակ արտադրող ընկերության գովազդ կթոներ ուղիղ աչքի առաջ, որ քաղաքացիներն ամեն անգամ լիֆտից օգտվելիս այն ընթերցեն և սթրեսի ենթարկվեին։
Հարակից հրապարակումներ`
- Այս տարի Երևանում նորով փոխարինվել է 460 վերելակ
- Ինքնաշեն վերելակն ընկել է տնօրենի վրա
- Երևանի բյուջեից 9 մլն դրամ է ծախսվել, բայց անցումի վերելակը չի գործում. Ահազանգ