Նիկոլ Փաշինյանը երկու անգամ շնորհավորեց Դավիթ Առուշանյանին Շիրակի մարզպետ նշանակվելու կապակցությամբ
«Ինձ համար մեծ պատասխանատվություն և պատիվ է հայրենի մարզի կառավարումը ստանձնել և վստահ եմ, որ մեր բոլորի, Շիրակի մեր թիմի ջանքերով հաջողելու ենք»,- կառավարության նիստում հայտնեց ՔՊ-ակն պատգամավոր Դավիթ Առուշանյանը, երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ կառավարության որոշմամբ նա նշանակվեց Շիրակի մարզպետ։
Երկու անգամ Առուշանյանին շնորհավորելուց հետո Նիկոլ Փաշինյանն էլ նկատեց, թե Գյումրիում ճգնաժամը ցավալի էր։
«Բայց մենք ժողովրդավարության նոր ինստիտուտ ենք ներդնում Հայաստանում, խոսքը նախնական ընտրությունների կամ քվեարկության ինստիտուտն է, որը մեր երկրի ժողովրդավարությունը որպես ինստիտուտ ևս մեկ քայլով ամրացնում է»,- հայտարարեց Փաշինյանը։
Նա հայտնեց, թե ընդդիմության կողմից քննարկում կա, թե ինչքանով է իրականությանը համապատասխանում, որ Հայաստանը ժողովրդավարական երկիր է, ինչքանով է կառավարությունը նվիրված ժողովրդավարական բարեփոխումերի օրակարգին՝ սկսած անկախ դատական համակարգից, վերջացրած մարդու իրավունքների պաշտպանությամբ։
Հայտարարելով որ այդ քննադատությանն առաջիկայում կետ առ կետ կանդրադառնա՝ փաշինյանն ասաց. «Մի բան կարող եմ ասել, որ կառավարող ՔՊ-ում առաջին փորձից հետո առավել ևս տրամադրվածությունն այն է, որ մենք մեր հետագա գործունեության ընթացքում նախնական քվեարկության ինստիտուտն ավելի կամրապնդենք ու կկիրառենք և նույնիսկ կա գաղափար, որ գուցե քննարկենք, թե ինչ խթաններ ստեղծենք, որպեսզի մյուս կուսակցությունները նույնպես նման պայմաններում գնան այս ճանապարհով, բայց այն այն առանձին քննարկման թեմա է»։
Հարակից հրապարակումներ`
- Նիկոլ Փաշինյանը Շիրակի փոխմարզպետին ազատել է պաշտոնից
- Շիրակի մարզպետն աշխատանքից ազատման դիմում է գրել