Թուրքիան և Լիբանանը որոշել են համատեղ գործել Սիրիայի հարցում
Դեկտեմբերի 19-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Անկարայում ընդունել է Լիբանանի վարչապետ Նաջիբ Միկատին։ Հանդիպմանը կողմերը քննարկել են Սիրիայում տեղի ունեցած իրադարձությունները և որոշել համատեղ գործել Սիրիայի հարցում։ Այս մասին գրում է Էրմենիհաբերը։
Համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում կողմերը նշել են. «Սիրայում այժմ նոր ժամանակաշրջան է և որպես Սիրիայի երկու կարևոր հարևան համակարծիք ենք միասին գործելու հարցում»։
Էրդողանը նշել է, որ Սիրիայի կայունությունը չափազանց կարևոր է տարածաշրջանի կայունության համար և Սիրիայի վերակառուցումը երկու երկրների համար առաջնային խնդիր է։
Լրահոս
Տեսանյութեր
Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու