Կառավարությունը որոշեց մի շարք հիվանդություններ ունեցող քաղաքացիներին զորակոչել, նրանց մի մասին էլ այդ ընթացքում բուժել
«Կառավարության որոշումով նախատեսվում է քաղաքացու կամ զինծառայողի պիտանելիության աստիճանը որոշող հիվանդությունների ցանկում մի շարք հիվանդությունների արտահայտման վիճակներով մեկ անգամ տրված տարեկետման ժամկետի ավարտից և առողջական վիճակի վատթարացում չարձանագրվելուց հետո ճանաչել զինվորական ծառայության համար սահմանափակումով պիտանի»,-կառավարության նիստում հայտարարեց պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։
Նրա խոսքով՝ հստակեցվում են նաև նման առողջական վիճակին հակացուցված զինվորական ծառայության պայմանները և մի շարք հիվանդությունների նկարագրությունները։
«Մենք այս փոփոխություններով վերականգնում ենք նաև արդարությունը և հնարավորություն չենք ընձեռում տարաբնույթ միջոցնեով և ձևերով զինվորական ծառայությունից խուսափելը «խրախուսելը»,-ասաց Պապիկյանը։
Նախարարը հայտնեց, որ մեկ տարվա տարեկետումից հետո հիվանդության բացասական դինամիկա չարձանագրելու դեպում քաղաքացուն կզորակոչեն սահմանափակ ծառայության, իսկ այն հիվանդությունները որոնք վիրահատական կամ բուժման միջոցով կվերացվեն՝ պետությունը զորակոչելոից հետո այդ խնդիրը կլուծի։
Պապիկյանը նաև հայտնեց որ ՀՀ ԶՈՒ սպաների մի մասը տարիքի բերումով ունենում են լեղապարկի խնդիրներ և հաշվի առնելով, որ ժամանակակից վիրահատությունները լինում են արագ և առողջության վրա էական ազդեցություն չեն թողնում, ծառայությունը շարունակելու ցանկուցուն ունեցող սպաները ստիպված են լինում ընդհատել ծառայությունը, որովհետև ծառայության համար համարվում են ոչ պիտանի։
Նախարարաը հայտարարց, որ որոշմամբ առաջարկվում է այդ հիվանդությունը նույնպես սահմանափակումով ծառայության հնարավորություն տա։
Նիկոլ Փաշինյանն էլ իր հերթին հավելեց. «Պարտադիր չէ, որ բոլոր հիվանդությունները լինեն սահմանափակում բանակում ծառայելու համար, կարող են լինել սահմանափակում բանակում ծառայության բնույթի համար»։
Փաշինյանը հիշեցրեց, որ բանակից նման հիվանդություններով ազատվելու դեպքերը կոռուպցիոն մեծ ռիսկեր են պարունակում։
«Լավ բան չէ, որ կոռուպցիան լինի՝ մի մասին հայտնաբերենք, մյուս մասին չհայտնաբերենք։ Առաջնային խնդիրն է այնպիսի մեխանիզմների ձևավորումը, որն անհնար կամ չափազանց դժվար լինի»,-ասաց կառավարության ղեկավարը։