«Հրապարակ». Փաշինյանը հանձնարարել է պետական ապարատից հեռացնել Հովիկ Աղազարյանի ընտանիքի բոլոր անդամներին
«Հրապարակ» թերթը գրում է.
«Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է պետական ապարատից հեռացնել Հովիկ Աղազարյանի ընտանիքի բոլոր անդամներին ու ազգականներին, քրքրել նրանց գործունեությունը՝ չնչին խախտումներ հայտնաբերելու դեպքում գործեր հարուցել։
Երեկ առաջին «ծիծեռնակը» որդին դարձավ՝ Հովսեփ Աղազարյանը, որն ավելի քան մեկ տարի է՝ Գևորգ Պապոյանի ղեկավարած էկոնոմիկայի նախարարությունում էր աշխատում` գործերի կառավարման վարչությունում՝ որպես պետի խորհրդական: Հովիկ Աղազարյանին ՔՊ-ից վտարելու հաջորդ օրը Աղազարյանի որդուն նախարարը փոխանցել է՝ ճիշտ կլինի, որ հեռանա: Մեզ պատմեցին, որ չնայած մտերիմները Հովսեփ Աղազարյանին խորհուրդ են տվել դիմում չգրել, որ հետագայում դատարանում պայքարի իր խախտված իրավունքների համար, փոխհատուցում ստանա, սակայն նա նույն օրը դիմումը դրել է նախարարի սեղանին։
Ուշագրավ է, որ Պապոյանն այն ստորագրել է մոտ 10 օր անց: Ասում են՝ ՔՊ-ում շատերը դեմ են Աղազարյանի նկատմամբ ծավալված այս արշավին, բայց վախենում են խոսել այդ մասին: Ինքը` Գևորգ Պապոյանը, հույս է ունեցել, որ գուցե ճնշումներն արդյունք տան, և Աղազարյանը վայր դնի մանդատը, ու ինքը ստիպված չլինի որդուն ազատել, որը նախարարությունում հայտնի է որպես բարեխիղճ պաշտոնյա։ Բայց Աղազարյանը մանդատը չի դրել, Փաշինյանն էլ իջեցրած հրահանգից չի հրաժարվել»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Հարակից հրապարակումներ`
- «Փաստ». ՀՔԾ նախկին պետի որդին Փաշինյանի կողմից նշանակվել է նոր պաշտոնի
- «Ժողովուրդ». ԵՄ անդամակցության հարցով հանրաքվե կլինի՞, թե՞ ոչ
- «Հրապարակ». Ինչ կարժենա ՀՀ բյուջեի համար Եվրոպոլում սպա ունենալը
- «Փաստ». Ովքեր են առկա ռուսաստանաբնակ հայերի, այսպես կոչված, «սև ցուցակում», որոնց մուտքը Հայաստան կարգելվի
- «Ժողովուրդ». Ինչ պատճառով են թիմում Հայկ Կոնջորյանին անվստահելի են համարում
- «Հրապարակ». Փաշինյանը կատաղած է Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանի վրա
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի