Մեգան Մարքլն ու արքայազն Հարրին առանձին են ապրում
Արքայազն Հարին և նրա կինը՝ Մեգան Մարքլը, ամուսնության խնդիրների մասին լուրերի ֆոնին, միասին չեն ապրում։ Այս մասին հայտնում է In Touch Weekly հրատարակությունը։
«Վերջին շրջանում նրանք իսկապես առանձին են ապրում, և նրանք գոհ են դրանից: Մինչ մյուսները կարող են նման հարաբերությունները դիտել որպես մեծ խնդիր, Հարրին և Մեգանն այդպես չեն կարծում», - ասել է հայտնի ինսայդերներից մեկը:
Ըստ աղբյուրի, Սասեքսի դուքսն ու դքսուհին ամեն երեկո շփվում են տեսակապի միջոցով։ Ինսայդերը նշել է, որ Մեգան Մարքլն իր ամուսնուն գրում է «փոքր սիրային գրառումներ, երեխաների լուսանկարներն ուղարկում»։
«Երեխաներն առաջին տեղում են։ Նրանք երկուսն էլ նրանց կյանքի բոլոր կարևոր իրադարձությունների ժամանակ նրանց կողքին են: Նրանք կարող են իրարից հեռու լինել, բայց չափազանց կարևոր է, որ նրանք միասին լինեն որպես ընտանիք»,- Գազետա.ռու-ի հաղորդմամբ, ասել է աղբյուրը։
Հարակից հրապարակումներ`
- Մեգան Մարքլը և արքայազն Հարին պատրաստ են հաշտվել Քեյթ Միդլթոնի հետ
- Մեգան Մարքլը և արքայազն Հարին դիմել են թագավորական ընտանիքի անդամներին
- Արքայազն Հարին և Մեգան Մարքլը բաժանվել են ֆինանսական դժվարությունների պատճառով
- Արքայազն Հարրին չէր ամուսնանա Մեգան Մարքլի հետ, եթե Դիանան ողջ լիներ.Mirror
- Չարլզ III-ին կոչ են արել արքայազն Հարրիին և Մեգան Մարքլին զրկել թագավորական տիտղոսներից
- Արքայազն Հարրին և Մեգան Մարքլը ցանկանում են պահպանել իրենց թագավորական տիտղոսները