Տիկնիզյանի տեղափոխությունը «Սևիլիա» քիչ հավանական է
Հայաստանի ազգային հավաքականի և «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Տիկնիզյանը «Սևիլիայի» տրանսֆերային նպատակն է։ Միաժամանակ ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ գործարքի ավարտը ներկայումս քիչ հավանական է։ euro-football.ru-ի հաղորդմամբ, «Լոկոմոտիվը» պատրաստ է 6-7 միլիոն եվրոյով վաճառել Տիկնիզյանին ու չի ցանկանում զիջել։
«Սևիլիան», իր հերթին, ֆինանսական խնդիրներ ունի. ակումբը կարող է միայն 2,5 միլիոն եվրո ներդնել կազմն ուժեղացնելու համար: Metaratings -ի հաղորդմամբ, դա պայմանավորված է Լա Լիգայի կողմից ակումբի նկատմամբ սահմանված սահմանափակումներով։
Տիկնիզյանը 25 տարեկան է. 2024/2025 մրցաշրջանում պաշտպանը 23 հանդիպում է անցկացրել՝ դառնալով երկու գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ։
Հարակից հրապարակումներ`
- Քաղաքական բնույթի խնդիրներ չեն եղել, սպորտը քաղաքականությունից դուրս է. Տիկնիզյանը՝ Պետրակովի մասին
- Մխիթարյանից հետո պատրա՞ստ ես ստանձնել Հայաստանի հավաքականի առաջնորդի դերը. հարց՝ Տիկնիզյանին
- Մխիթարյանը խաղային հուշումներ է տալիս Սպերցյանին, հետևում է հավաքականի խաղերին, անհանգստանում. Տիկնիզյան
- Տիկնիզյան. Փառք Աստծո, ես միջազգային փորձ ունեմ Հայաստանի հավաքականի շնորհիվ
- Տիկնիզյան. «Ռաուլը Հայաստանի հավաքականո՞ւմ. ես ուրախ կլինեմ, եթե դա տեղի ունենա»
- Տիկնիզյան. Գնահատում եմ, թե ինչպես են ինձ վերաբերվում «Լոկոմոտիվում»