Հարավային Կովկասն այս օպերացիայի վտանգավոր ուղղություններից է, իսկ Հայաստանը փոթորիկների շրջափուլից որևէ ձևով դուրս չի գալիս. Աբրահամյան
Սիրիայում տեղի ունեցած վերջին իրադարձությունների հետո վերլուծական հիմնական քննարկումներն այն հարցի շուրջ են, թե ո՞րն է լինելու հարձակման կամ ներքին փլուզումների հաջորդ կանգառը»,- գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
«Եթե հաշվի առնենք, որ հիմնական մեխը կապված է Իրանի և տարբեր երկրներում գործող պրոիրանական ուժերի հետ, ապա մի կողմից լարվածության մեծ հավանականություն է առկա Իրաքի ու Եմենի ուղղությամբ:
Մյուս կողմից` մեզ ուղիղ վերաբերող մասով, անչափ վտանգավոր է այն հանգամանքը, որ Իրանի դեմ նոր ճնշումների համատեքստում, փորձվելու է մի կողմից նրա դեմ հնարավոր հարվածների առավել լայն պլազդարմ ձևավորել, մյուս կողմից, վերջինիս շուրջ անկայունության միջավայր ձևավորել, ինչը պետք է իրականացվի հարևան պետությունների տարածքում կամ միջոցով:
Ինչպես Սիրիայում և այլ երկրների դեպքում եղավ, նման իրադրության ձևավորման դեպքում կարող է որոշակի կոնսեսուս ձևավորվել և ճնշումների ծանր չափաբաժիններ ստանան նաև Իրանի հարևան երկրները:
Հարավային Կովկասն այս օպերացիայի վտանգավոր ուղղություններից է, իսկ Հայաստանն առհասարակ փոթորիկների շրջափուլից որևէ ձևով դուրս չի գալիս:
Ընթացիկ ժամանակահատվածն իր մեջ բազմաթիվ սպառնալիքներ է պարունակում ինչպես Հայաստանի դեմ հնարավոր սադրանքների, այնպես էլ` ՀՀ իշխանության թուլամորթության և կախվածության պայմաններում, վտանգավոր պրոցեսներում ներքաշվելու առումով»,- գրել է նա։
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի