«Փաստ». ՀՔԾ նախկին պետի որդին Փաշինյանի կողմից նշանակվել է նոր պաշտոնի
«Փաստ» թերթը գրում է.
«Մեր ունեցած տեղեկություններով, ՀՀ հատուկ քննչական ծառայության նախկին պետ Անդրանիկ Միրզոյանի որդին՝ Գոռ Միրզոյանը, Նիկոլ Փաշինյանի կողմից մոտ մեկ ամիս առաջ նշանակվել է ԱՊՀ երկրների Հակաահաբեկչական կենտրոնում ՀՀ լիազոր ներկայացուցիչ:
Նշենք, որ ավելի վաղ՝ 2020 թ. հունիսից մինչև ս. թ. օգոստոս Գոռ Միրզոյանը ՌԴ-ում ՀՀ ԱԱԾ ներկայացուցիչն էր: Գոռ Միրզոյանը ԱԱԾ աշխատակից է, որը երբեք չի զբաղվել օպերատիվ աշխատանքով: Փոխարենը, ինչպես կես կատակ կես լուրջ խոսում են համակարգում, ունի ավելի կարևոր «արժանիքներ» և լուրջ ֆինանսական հնարավորություններ, ինչպես իր հայրը: Հիշեցնենք, որ նրա հայրը ՀՔԾ-ն ղեկավարել է 2008 թ. մարտի 1-ի դեպքերի ժամանակ, իսկ «թավշյա հեղափոխությունից» հետո այդ թեմայով հարցաքննվել է»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Հարակից հրապարակումներ`
- «Ժողովուրդ». ԵՄ անդամակցության հարցով հանրաքվե կլինի՞, թե՞ ոչ
- «Հրապարակ». Ինչ կարժենա ՀՀ բյուջեի համար Եվրոպոլում սպա ունենալը
- «Փաստ». Ովքեր են առկա ռուսաստանաբնակ հայերի, այսպես կոչված, «սև ցուցակում», որոնց մուտքը Հայաստան կարգելվի
- «Ժողովուրդ». Ինչ պատճառով են թիմում Հայկ Կոնջորյանին անվստահելի են համարում
- «Հրապարակ». Փաշինյանը կատաղած է Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանի վրա
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի