«Փաստ». Եթե մեր երկրի ներսում կա մի բան, որը «պետության չգոյության» մասին է, դա Փաշինյանի իշխանությունն է
«Փաստ» թերթը գրում է.
«Նկատած կլինեք, որ Նիկոլ Փաշինյանը, առանձնապես վերջին 1 տարվա ընթացքում ու հատկապես վերջին շաբաթներին ավելի ու ավելի հաճախ է դիմում բավականին պարզունակ մանիպուլյատիվ հնարքի: Որևէ թեմայի շուրջ արտահայտվելիս, ըստ որում՝ կարևոր չէ, թե հատկապես ինչ թեմայի, իր մոտեցմանը որևէ կերպ հակասող հանգամանքները բնորոշում է որպես ««պետության չգոյության մասին վկայող»:
Օրինակները քիչ չեն: Այ, օրինակ՝ խոսում է Արագածի մասին՝ այն հակադրելով Արարատին, ապա հավելում, թե «ով խոսում է Արարատի մասին, խոսում է պետության չգոյության մասին»: Կամ, օրինակ՝ անդրադառնում է հանրահայտ «Գինի լից» երգին (Հայոց ցեղասպանության ոճրագործներից Թալեաթին պատժելու վրիժառու գործողության և այն իրականացրած Սողոմոն Թեհլերյանին փառաբանող երգն է), նշում է, թե ոճրագործին պատժած կամավորականը... ապապետական է: Ասում է՝ Արևմտյան Հայաստանը պետության դեմ է: Կամ՝ ասում է, թե ով կարևորում է բանակը, նա պետության չգոյության մասին է խոսում: Բայց միայն դա չէ: Վերջերս էլ, օրինակ՝ «կեղտոտ աշխատավարձ» արտահայտությունն ընկավ այդ մանիպուլ յացիայի տակ: Առհասարակ, «կեղտոտ աշխատավարձ» ասելով՝ հասկանում ենք անվանական աշխատավարձը՝ հարկերը ներառյալ, ընդամենը:
Փաշինյանը ասում է, թե դա հակապետական ընկալում է: Գործնականում արդեն հասավ այնտեղ, որ Հայաստանի Հանրապետության հիմնարար փաստաթուղթը՝ Անկախության հռչակագիրն էլ մեղադրվեց պետության դեմ լինելու մեջ: Այսինքն, փաշինյանական խեղաթյուրված ընկալմամբ, «երկրի հակառակկողմային» տարբերակով՝ Անկախության հռչակագիրը... պետականության գոյության դեմ է:
Շուտով, ամենայն հավանականությամբ, կհայտարարի, որ ով, ասենք, խոսեց ծիրանի մասին, նա խոսեց պետության չգոյության մասին: Ինչոր «տարօրինակ» զուգադիպությամբ, բոլոր այն խորհրդանշական, բովանդակային և հիմնարար հանգամանքները, երևույթները, գործոնները, որոնք ընդգծում են ազգային ինքնությունը, որոնք ազգային ինքնության նույնականացման կաևոր բաղադրիչներ են, ավելին՝ պետության հիմնարար փաստաթղթում ամրագրված շեշտադրումներ են, ըստ Փաշինյանի՝ «պետության չգոյության մասին են»: Այդ դեպքում հարց է ծագում, թե ի՞նչն է «պետության գոյության մասին»: Հա, ու նորից՝ ով է ինչի մասին խոսում:
Փաշինյանը, որ պետությունն արդեն ավելի քան 6 տարի տանում է աղետների ու ճակատագրական փորձությունների ենթարկելու և նետում ողբերգությունների ու փորձանքների մեջ, սահմանում է, թե ինչն է պետության գոյության մասին, իսկ ինչը՝ չգոյությա՞ն: Իրականում, եթե մեր երկրի ներսում կա մի բան, մի երևույթ, որը «պետության չգոյության» մասին է, դա փաշինյանական կեղծ օրակարգերն են, Փաշինյանի իշխանությունն է ու նրա շուրջ հավաքված խումբը»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Հարակից հրապարակումներ`
- «Ժողովուրդ». Բացի հարստանալը Նարեկ Բաբայանը ՔՊ կուսակցության մարզային ինտրիգների կառավարմամբ է զբաղված
- «Հրապարակ». Փաշինյանը հանձնարարել է պետական ապարատից հեռացնել Հովիկ Աղազարյանի ընտանիքի բոլոր անդամներին
- «Փաստ». ՀՔԾ նախկին պետի որդին Փաշինյանի կողմից նշանակվել է նոր պաշտոնի
- «Ժողովուրդ». ԵՄ անդամակցության հարցով հանրաքվե կլինի՞, թե՞ ոչ
- «Հրապարակ». Ինչ կարժենա ՀՀ բյուջեի համար Եվրոպոլում սպա ունենալը
- «Փաստ». Ովքեր են առկա ռուսաստանաբնակ հայերի, այսպես կոչված, «սև ցուցակում», որոնց մուտքը Հայաստան կարգելվի
- «Ժողովուրդ». Ինչ պատճառով են թիմում Հայկ Կոնջորյանին անվստահելի են համարում
- «Հրապարակ». Փաշինյանը կատաղած է Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանի վրա
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի