Մինչ Ալիևը Հայաստանին սպառնում է, Ալենը փիղ հեծնած զբոսնում է Հնդկաստանում
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ հարցազրույցում հնչեցրած հայտարարություններից հետո մինչ փորձագետներն ահազանգում են Հայաստանի վրա Բաքվի հարձակման մոտալուտ վտանգի մասին, ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցնող Ալեն Սիմոնյանը, որ պետական բյուջեի միջոցներով պաշտոնական այցով Հնդկաստան է մեկնել, ակտիվորեն լուսանկարներ է հրապարակել, թե ինչպես է զվարճանում։
Օրինակ, մի լուսանկարում նա պարում է, մեկ ուրիշում՝ փիղ հեծնած զբոսնում է, մեկ այլ նկարում էլ ճակատին խաչ արած նստած է։
Որպեսզի լուսանկարները քչություն չանեն, Ալեն Սիմոնյանը պատվիրակության կազմում իր հետ Նյու Դելի է տարել Ազգային ժողովի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի եւ հաղորդակցության վարչության լրատվության արտադրության բաժնի լուսանկարիչ - օպերատորին, նույն բաժնի հեռուստաօպերոտրին։
Հնդկաստան Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է հինգ օրով։ Պատվիրակության կազմն այսպիսի տեսք ունի.
Հարակից հրապարակումներ`
- Ալիևի ծրագրերի մեջ հիմա միայն մեկ բանը կարող է խաղաքարտերը խառնող` Փաշինյանի իշխանության հեռացումը. Արա Պողոսյան
- Սերգեյ Մելքոնյան. Ալիևն ակտիվորեն պատրաստվում է հարձակման
- Ալիևը Փաշինյանի հետ վերջին հանդիպումից տպավորություն է ստացել, որ Ադրբեջանի առաջադրած պայմանները կընդունվեն
- Ալիևը խոսել է Հայաստանին զենքի մատակարարումների մասին և պարծեցել, որ Երևանը չի դիմանա Բաքվի հետ սպառազինությունների մրցավազքին