Գաուֆը Forbes-ի վարկածով ճանաչվել է աշխարհի ամենաբարձր վարձատրվող մարզուհին
Ամերիկացի թենիսիստուհի Կորի Գաուֆը գլխավորել է Forbes-ի 2024 թվականի աշխարհի ամենաբարձր վարձատրվող մարզուհիների ցուցակը։ Անցած տարվա ընթացքում ամերիկուհու եկամուտը կազմել է 34,4 մլն դոլար։ Գաուֆը վաստակել է 9,4 միլիոն դոլար մրցաշարերից, իսկ 25 միլիոն դոլար՝ գովազդային պայմանագրերից:
Երկրորդ տեղը զբաղեցրել է աշխարհի երկրորդ ռակետ, լեհ թենիսիստուհի Իգա Սվիատեկը՝ տարեկան 23,8 մլն դոլար եկամուտով։ Սպորտում թենիսիստը վաստակել է 8,8 միլիոն դոլար, իսկ հովանավորչական գործարքները բերել են 15 միլիոն դոլար:
Երրորդ տեղում չինացի դահուկորդուհի Էյլին Գուն է 22,1 մլն դոլար։ Նա վաստակել է 100,000 դոլար մրցույթներից և 22 միլիոն դոլար՝ գովազդից և հովանավորչական պայմանագրերից: