Սիրիայում անհետացած ամերիկացի լրագրողի մայրը Պուտինին խնդրել է օգնել գտնել որդուն
Սիրիայում անհետացած ամերիկացի լրագրող Օսթին Թայսի մայրը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին խնդրել է օգնել որդու որոնումներին։ Այդ մասին հայտնում է NBC News-ը։
«Ամերիկացի լրագրող Օսթին Թայսի մայրը չորեքշաբթի օրը նամակ է գրել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ խնդրելով օգնել որոնել Սիրիայում մոտ տասը տարի առաջ անհետացած որդուն»,-նշում է հեռուստաալիքը։
NBC-ի մեջբերված նամակում Դեբրա Թայսն ասում է, որ Ռուսաստանի նախագահի կապերը Սիրիայում կարող են օգնել գտնել Օսթինին։
Հեռուստաալիքին տված մեկնաբանությունում Թեիսը բացատրել է, որ ինքը կապ է հաստատել ազդեցիկ մարդկանց հետ, ովքեր կարող են օգնել իր որդու որոնմանը՝ ենթադրելով, որ Սիրիայում երկարատև ներկայության շնորհիվ ռուս զինվորականները կարող են տեղեկություններ ունենալ, որոնք կօգնեն որոնումներին:
Մինչ այդ Դեբրա Թայսը նամակ էր գրել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին, որտեղ նշել էր, որ, իր տեղեկություններով, Օսթինը կարող էր լինել Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի մոտ գտնվող բանտում։ Դեբրա Թայսը Նեթանյահուին խնդրել է դադարեցնել իսրայելական օդային գործողությունները Սիրիայում, որպեսզի փրկարարները կարողանան ուսումնասիրել այն վայրը, որտեղ, հավանաբար, գտնվում է նրա որդին:
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ավելի վաղ կոչ էր արել Սիրիայի կառավարությանը միասին աշխատել ամերիկացի լրագրող Օսթին Թայսին երկրում նրա կալանավորման 12-ամյակի կապակցությամբ վերադարձնելու համար։
Հարակից հրապարակումներ`
- Սիրիայում ՀՀ դեսպանություն է այցելել Դամասկոսի թեմի առաջնորդը
- Թրամփը Թուրքիային մեղադրել է Սիրիայում Ասադի իշխանությունը տապալելու մեջ