Անպատիժ մնացած Ալիևն այսօր դարձյալ ուժի դիրքերից աննախադեպ ու անհեթեթ պահանջներ է առաջադրում. Դանիելյան
Թուրք-ադրբեջանական թեզերին խիստ համահունչ, երկու տարի առաջ Ժիրայր Լիպարիտյանը բացահայտ կեղծ հայտարարություն էր անում շուրջ 700 հազար ադրբեջանցի գաղթականների մասին: Այսօր արդեն ադրբեջանում խոսում են իբր 300 հազար գաղթականների վերադարձի մասին: Քաղտեխնոլոգիայի տեսանկյունից կարող է այն տպավորությունը ստեղծվել, թե ադրբեջանցիները ավելի համեստ պահանջներ են հրամցնում»,- գրել է իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը։
Նա նշել է. «Որպես 1989-1992թթ. ՀՀ դատախազության ազգամիջյան հարաբերություններում օրենքների պահպանման վրա հսկողության բաժնի պետ, արխիվային նյութերի հենքով հայտարարում եմ՝ Հայաստանից ՀԵՌԱՑԵԼ Է ընդամենը 168 հազար ադրբեջանցի, որոնք, ի տարբերություն ադրբեջանից ԵՌԱԿԻ ԱՆԳԱՄ ԱՎԵԼ բռնագաղթված հայերի (չհաշված 150 հազար արցախցիներին), անարգել վաճառել են իրենց տներն ու ունեցվածքը:
Ընդամենը մեկ տարի առաջ ողջ Արցախը բռնությամբ զավթած, բայց անպատիժ մնացած բռնապետը այսօր դարձյալ ուժի դիրքերից աննախադեպ ու անհեթեթ պահանջներ է առաջադրում, հընթացս՝ ակնկալելով, որ իրեն պատասխանատվության ենթարկելու հայցով չդիմեն որևէ միջազգային դատական ատյան և այդ պարտավորությունն ամրագրեն միջազգային համաձայնագրով ...»։
Հարակից հրապարակումներ`
- Ալիևի ծրագրերի մեջ հիմա միայն մեկ բանը կարող է խաղաքարտերը խառնող` Փաշինյանի իշխանության հեռացումը. Արա Պողոսյան
- Այդպիսի հեռահար նկրտումների մասին կարելի էր կռահել, երբ ալիևը 44-օրյա պատերազմից հետո անհեթեթ հայտարարություն արեց. Դանիելյան
- Տեսանք քո բանակցածը. Շարմազանով
- Սերգեյ Մելքոնյան. Ալիևն ակտիվորեն պատրաստվում է հարձակման
- Ինչպես է Ալիևը խաբում ռուսներին. Համբարյան
- Ալիևը Փաշինյանի հետ վերջին հանդիպումից տպավորություն է ստացել, որ Ադրբեջանի առաջադրած պայմանները կընդունվեն
- Ալիևը խոսել է Հայաստանին զենքի մատակարարումների մասին և պարծեցել, որ Երևանը չի դիմանա Բաքվի հետ սպառազինությունների մրցավազքին
- Ալիևը ռուսական ընկերություններին հրավիրում է օկուպացված Արցախ