Մշակույթ 15:22 19/12/2024 Հայաստան

Իսկ մա՞րդ է արդյոք կոմպոզիտորը

Երեկվանից, իսկ այսօր՝ ավելի թունդ, քննարկում է սոցցանցերում, թե՝ արդյոք Ռոբերտ Ամիրխանյանի սիրատոչոր հանդիպումը Աննա Հակոբյանի հետ ստվերո՞ւմ է նրա տաղանդը, թե չէ։

Ու որտեղ՝ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը։ Կոմիտասի տանը։

Հարցին չէի անդրադառնա, եթե չնկատեի, որ մի խումբ ընդդիմադիր, իրենց կարծիքով՝ ազատ մտածող մարդիկ գտնում են, որ Ամիրխանյանի ստրկարարքը չի նսեմացնում նրա տաղանդը։ Գտնում են՝ տաղանդը անուրանալի է։

Գիտեք՝ գուցե անուրանալի է։
Սակայն տաղանդի կրողը մարդն է, տաղանդն էլ եթե ինքնագործացման համար չէ, այլ՝ մարդկանց, ուրեմն մարդ-մարդիկ կապը կարևոր է տաղանդի գնահատման համար։

Չէ, չեմ համեմատի Հիտլերի ակադեմիական նկարների հետ։ Բայց Հիտլերի խոսքերը կհիշեցնեմ Հայոց ցեղասպանության մասին՝ «Ո՞վ է այսօր հիշում հայերի ոչնչացումը»։ Նա դրանք ասել էր 1939 թվականին, ինչին հաջորդեցին «ոչ արիացիների» բնաջնջման քայլերը՝ համակենտրոնացման ճամբարներ, գիտության զարգացում «մոդայիկ» ձևերով՝ փորձեր մարդկանց վրա, հետո՝ աշխարհակուլ պատերազմ։ Ասել, թե հեռացել ենք մարդու այդ տեսակից, ասել, թե՝ այդ ամենն անցյալ է, նշանակում է կույր ապրել, նշանակում է ուրանալ մարդկությունը ու կրկնել՝ «Ո՞վ է այսօր հիշում հայերի ոչնչացումը»։

Փաշինյանն ու իր կինը այդպես էլ արեցին՝ հորդորեցին մոռանալ Ցեղասպանությունը, ապրել «ապագայով»։ Իսկ այդ ապագայում կործանեցին Արցախը, հայրենիքը դարձրեցին «ոչինչ», Հայրենիքի ու Մարդու ազատության ու կյանքի համար պայքարն ու կռիվը, անձնազոհությունը դարձրեցին «մեռան ոչինչի համար»։

«Ո՞վ է այսօր հիշում հայերի ոչնչացումը»։
Ու հիմա, հայրենիքակործան իրենց քաղաքականության շարունակությունում ասում են՝ հերիք է լացել 2020 Պատերազմում զոհվածների համար, անընդհատ չպիտի սգաք...

«Ո՞վ է այսօր հիշում հայերի ոչնչացումը»։
Եթե մարդը ծնվել է որպես մարդու զավակ, կունենա մարդու դեմք, կնկարի էլ, երեխաներ էլ կունենա, կլողանա էլ, կթրաշվի էլ, մազերն էլ կֆենի... Բայց դրանք չեն մարդուն մարդ դարձնում, ու դրանց նայելով չէ, որ պիտի խեղճանալ, թե՝ երեխաներ ունի, ուրեմն մարդ է։

«Ո՞վ է այսօր հիշում հայերի ոչնչացումը»։
Տաղանդ ունի, ուրեմն մա՞րդ է։

Այսօրերի լարված աշխարհքաղաքական նոր բաժանումները ավելի քան երբևէ մեզ մոտեցնում են 1915 թվականին, երբ հայերս ընդամենը հաղթահարելի խոչընդոտ էինք մեր լինելիությամբ թուրքական անհագ աշխարհկալման ծրագրում։

Այսօրվա ՀՀ իշխանությունները թուրքական այդ ծրագրում դարձել են գործիք, ինչն այլևս ու վաղուց ապացուցման ու նույնիսկ վերապատման կարիք չունի։

Դա շատ, շատ լավ գիտի նաև ընդդիմադիր հասարակությունը ու գիտեն նրանք, ովքեր կարծում են, թե իրենք ավելի ազատ են մտածում, քան մյուսները, ովքեր ասում են, որ՝ կոմպոզիտորը, պարուհին, ովքեր անուրանալի տաղանդավոր են, չպիտի այդպիսին չհամարվեն իրենց քաղաքական հայացքների համար։

Չկան այլևս քաղաքական հայացքներ։ Մենք այնքան ենք խորացած պատերազմի մեջ, ամեն օր, որ քաղաքական խաղիկները, ճաշակները, ծափիկները անցած պիտի համարել։
Կան մարդիկ, ու կան Փաշինյանի ու նրա կողակցի կողմնակիցներ։

Կոմպոզիտոր լինեն նրանք, պարուհիներ, գիտնականներ, դերասաններ, ուսուցիչներ, թե այլ տաղանդ, այսօր նրանք փաշինյանյան աղանդի մասնակիցներ են։

Սիրտ ունե՞ք երաժշտություն լսելու, ասենք՝ Ամիրխանյան։
«Ո՞վ է այսօր հիշում հայերի ոչնչացումը»։

Չէ՞։
Իրեն մնա իր տաղանդը։
Չկա Մարդ, չկա տաղանդ։ Ում է պետք։

Անահիտ Ոսկանյան
 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

20:04
Հպարտ քաղաքացու հարկերի հաշվին քանի՞ զիբիլ համակարգիչ գնվեց․ Անուշ Պողոսյան
«Առողջության իրավունք իրավապաշտպան» ՀԿ համահիմնադիր Անուշ Պողոսյանը գրում է․ «2018 թվականին  Նիկոլ Փաշինյանը...
Աղբյուր` Panorama.am
19:43
Արմենի գործն ամբողջությամբ քաղաքական է` բոլորը գիտեն, նույնիսկ իշխանության ներսում․ Աբրահամյան
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Իշխանությունը նախօրեին մերժեց Արմեն Աշոտյանի...
Աղբյուր` Panorama.am
19:31
Ադրբեջանի մտահոգությունը փարատված համարելու բոլոր հիմքերը կան․ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանը պատասխանել է «Արմենպրես»-ի հարցերին՝ պատասխանելով  Ալիևի հայտարարություններին։ Մասնավորապես, ըստ Ալիևի՝...
Աղբյուր` Panorama.am
19:16
Արթուր Դանիելյանի անունից հայցադիմում եմ ներկայացնելու դատարան․ փաստաբան
Փաստաբան Տիգրան Աթանեսյանը գրում է․ «Արթուր Դանիելյանի անունից հայցադիմում եմ ներկայացնելու դատարան` oragirnews կայքում այսօր...
Աղբյուր` Panorama.am
19:09
Եթե ​​Զելենսկին ապաստան խնդրի, Ռուսաստանը չի մերժի․Պուտին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, պատասխանելով հարցին, թե Ռուսաստանը քաղաքական ապաստան կտա՞ Վլադիմիր Զելենսկիին, եթե նա դա խնդրի, ի պատասխան Պուտինն...
Աղբյուր` Panorama.am
18:48
Թուրքիան և Լիբանանը որոշել են համատեղ գործել Սիրիայի հարցում
Դեկտեմբերի 19-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Անկարայում ընդունել է Լիբանանի վարչապետ Նաջիբ Միկատին։ Հանդիպմանը կողմերը  քննարկել...
Աղբյուր` Panorama.am
18:26
Հունվարի 1-ից ավտոկայանատեղիներում կայանելու համար սահմանաված դրույքաչափերը սահմանելու որոշումն անվավեր է ճանաչվել․ Կոստանյան
Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը գրում է․ «Սիրելի՛ երևանցիներ, հարգելի՛ գործընկերներ, ՀՀ վարչական դատարանի կողմից...
Աղբյուր` Panorama.am
18:13
Կրակոցներ Աբխազիայի խորհրդարանում. մեկ զոհ և մեկ վիրավոր
Վրաստանից չվերահսկվող Աբխազիայի դե ֆակտո խորհրդարանի շենքում կրակոցներ են հնչել: Սպանվել է դե ֆակտո պատգամավոր Վախթանգ Գոլանջիան, վիրավորվել է...
Աղբյուր` Panorama.am
17:57
Երեկ հայրս զանգել է Բաքվից, սպասում ենք դատավարության արդյունքներին․ Դավիթ Բաբայանի գործը հասել է դատարան
Ավելի քան մեկ տարի Բաքվում պահվող հայ ռազմագերիների և Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության՝ հայրենիք վերադարձնելու ջանքերն առայժմ արդյունք չեն...
Աղբյուր` Panorama.am
17:55
Ժողովրդավարության բաստիոնը նոր նշաձող է սահմանում կամ Ծերուկն անտանելի է դարձել. Ագնեսա Խամոյան
«Բազմաթիվ նշումներով, դիտարկումներով ու հարցադրումներով այս թղթերը, որ տեսնում եք աշխատանքային սեղանիս, այսօր պետք է ներկայացնեի ԱԺ...
Աղբյուր` Panorama.am
17:51
Հաքան Ֆիդան. Լիարժեք աջակցում ենք Ադրբեջանի անդամակցությանը D-8-ին
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Եգիպտոսում մասնակցել D-8-ի նախարարների խորհրդի նիստին։ Ֆիդանն անդրադարձել է իսրայելա-պաղեստինյան...
Աղբյուր` Panorama.am
17:25
Սուրիկ Խաչատրյանի որդին կալանքից ազատվել է
ՀՀ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու՝ Տիգրան Խաչատրյանի նկատմամբ կիրառված կալանքը փոխվել է այլընտրանքային խափանման միջոցով։...
Աղբյուր` Panorama.am
17:25
«Տարեհաց» խորագրով Ամանորի ուտեստների տոնավաճառ
Երևանի Խաչքարերի պուրակում (Հանրապետության hրապարակ մետրոյի կայարանին հարակից տարածք) դեկտեմբերի 20-ին կբացվի «Տարեհաց» խորագրով...
Աղբյուր` Panorama.am
17:19
Գաուֆը Forbes-ի վարկածով ճանաչվել է աշխարհի ամենաբարձր վարձատրվող մարզուհին
Ամերիկացի թենիսիստուհի Կորի Գաուֆը գլխավորել է Forbes-ի 2024 թվականի աշխարհի ամենաբարձր վարձատրվող մարզուհիների ցուցակը։ Անցած տարվա ընթացքում...
Աղբյուր` Panorama.am
17:08
Եվրոպական խորհրդարանն ընդունել է Ադրբեջանին դատապարտող հերթական բանաձևը՝ պահանջելով պատժամիջոցների կիրառում
Դեկտեմբերի 19-ի լիագումար նիստում, 434 կողմ, 30 դեմ, 89 ձեռնպահ ձայներով Եվրոպական խորհրդարանը  ընդունել է Ադրբեջանում քաղաքացիական...
Աղբյուր` Panorama.am
17:00
Հայոց ցեղասպանության թանգարանի ֆրանսիական ծաղրանկարները
Պուատիեի համալսարանի հետազոտող Լյուդիվին Թուվերեզը, որը «Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը․ տասնամյակների անավարտ պայքարի...
Աղբյուր` Panorama.am
16:49
Աննա Հակոբյանի Իտալիա այցի ծախսերը գաղտնի են պահում՝ լկտի պատասխան տալով ԶԼՄ-ին
Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի Իտալիա կատարած այցի ընթացքում ծախսված գումարների չափը խիստ գաղտնի է պահվում ԶԼՄ-ներից։  Ավելին,...
Աղբյուր` Panorama.am
16:29
Առաջարկների հավաքագրում` Ավետիք Իսահակյանի ծննդյան 150-ամյակի հոբելյանական միջոցառումների կազմակերպման նպատակով
2025 թվականին լրանում է բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ, հրապարակախոս, մշակութային գործիչ Ավետիք Իսահակյանի ծննդյան 150-ամյա հոբելյանը: Անվանի...
Աղբյուր` Panorama.am
15:50
Էդ մարդը, որ ժամանակին խոզը էր խանձում, սպանդանոցո՞ւմ էր խանձում, մի հատ էլ քարոզում էր, թե կաշին ինչ համով է. Գառնիկ Դանիելյան
«Արցախի շրջափակման ամիսներին, երբ մեր հայրենակիցների շրջանում սովամահության դեպքեր էին արձանագրվում, մարդիկ ուտելու մի կտոր հաց չունեին՝...
Աղբյուր` Panorama.am
15:36
Ադրբեջանը հայկական օրակարգի, Արցախի հետ կապված ֆիլմերը հետևողականորեն հանում է միջազգային կինոփառատոների օրակարգից. Սողոմոնյան
«Միջազգային կինոփառատոներում ներկայացված հայկական ֆիլմերն ադրբեջանական պետական մեքենայի կողմից ոտնձգությունների են ենթարկվում, իսկ ...
Աղբյուր` Panorama.am
15:27
Հերոսի մայր. ռոբերտ ամիրխանյան, «Երազի իմ երկիր հայրենի» ես գրել, երգել, բայց հիմա էտ սատանայի ձեռքը սեղմում ես
Արցախի հերոս Դավիթ Առուշանյանի մայրը՝ Լիդա Առուշանյանը ֆեյսբուքյան գրառմամբ դիմել է կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանին։ Հիշեցնենք, որ վերջինին...
Աղբյուր` Panorama.am
15:25
Մեր քաղաքացիները լիարժեք իրավունք ունեն բոյկոտելու տրանսպորտի թանկացումը՝ շարունակելով վճարել 100 դրամ. Հայկ Մարության
Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը ուղերձ է հղել երևանցիներին, որում ասվում է. «Սիրելի հայրենակիցներ, Երեկ ՔՊ...
Աղբյուր` Panorama.am
15:22
Իսկ մա՞րդ է արդյոք կոմպոզիտորը
Երեկվանից, իսկ այսօր՝ ավելի թունդ, քննարկում է սոցցանցերում, թե՝ արդյոք Ռոբերտ Ամիրխանյանի սիրատոչոր հանդիպումը Աննա Հակոբյանի հետ ստվերո՞ւմ է...
Աղբյուր` Panorama.am
15:19
Գերարագ ինտերնետից մինչև դամաֆոնային ու անվտանգության համակարգեր. Fnet Telecom
15 տարվա պատմություն ունեցող Fnet Telecom-ը ֆիքսված կապի ծառայություններ է մատուցում Հայաստանի 7 մարզերում և Երևանի ամբողջ տարածքում:...
Աղբյուր` Panorama.am
15:14
Իրավապաշտպանն ահազանգում է, կալանավորի կյանքին վտանգ է սպառնում
Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանն ահազանգում է ՄԻՊ Անահիտ Մանասյանին, ՀՀ արդարադատության նախարարությանը. «Արդեն 43 օր՝ նոյեմբերի 7-ից...
Աղբյուր` Panorama.am
15:06
Հակազդեցություն չկա, դրա համար էլ Ադրբեջանը հասնում է հաջողության, հայկական ֆիլմերը հանվում են փառատոներից. Իշխանյան
«Տպավորություն է, որ ֆիլմի գրաքննությունը թեթև բան է, բայց նույնն է, ինչ հուշարձանի վերացումը. եթե հուշարձանը դրսում է, հանդիսատեսը դրսում...
Աղբյուր` Panorama.am
15:02
ՔՊ-ական նոր պատգամավորը Ջուլիետա Ազարյանն է
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը դեկտեմբերի 18-ին ստացել է ԱԺ պատգամավոր Դավիթ Առուշանյանի` լիազորությունները դադարելու վերաբերյալ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հակազդեցություն չկա, դրա համար էլ Ադրբեջանը հասնում է հաջողության. Իշխանյան
15:09 19/12/2024

Հակազդեցություն չկա, դրա համար էլ Ադրբեջանը հասնում է հաջողության. Իշխանյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}