«Տարեհաց» խորագրով Ամանորի ուտեստների տոնավաճառ
Երևանի Խաչքարերի պուրակում (Հանրապետության hրապարակ մետրոյի կայարանին հարակից տարածք) դեկտեմբերի 20-ին կբացվի «Տարեհաց» խորագրով Ամանորի ուտեստների տոնավաճառը:
Տոնավաճառի ընթացքում առանձին սեղաններով մեկ մեծ տաղավարում ներկայացվելու են հայկական խոհանոցին բնորոշ ուտեստներ և քաղցրավենիքներ, ինչպես նաև ուտեստի պատրաստման վարպետության դասեր:
Միջոցառումն իրականացվում է ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ՝ Երևանի քաղաքապետարանի, Մշակույթի զարգացման հիմնադրամի, «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» և «Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարան» ՊՈԱԿ-ների հետ համագործակցությամբ:
ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ տոնավաճառը կգործի դեկտեմբերի 20–30-ը՝ ժամը 12:00-22:00-ն:
Միջոցառման նպատակն է ներկայացնել հայկական խոհանոցը՝ որպես ոչ նյութական մշակութային ժառանգության կարևոր դրսևորում։ Տոնավաճառի անցկացումը կնպաստի հայկական ավանդական ուտեստների տարածմանը, հանրության իրազեկմանը և նորովի արժևորմանը: