Չեմ մեկնաբանում, որովհետև ես չեմ եղել այդ նիստին. Անահիտ Ավանեսյանի արձագանքը ՔՊ-ի նիստում իրեն քննադատելու մասին հրապարակմանը
«Չեմ մեկնաբանում, որովհետև ես չեմ եղել այդ նիստին, ինչը ցույց է տալիս, որ ամբողջ հոդվածը հորինվածք է»,-Կառավարության շենքի դիմաց ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ արձագանքելով լրագրողին, որը խնդրեց մեկնաբանել մամուլում հրապարակված լուրը, ըստ որի՝ ՔՊ-ի վերջին նիստում քննադատել են իրեն՝ իր մորը պատկանող ընկերության հետ կասլկածելի պայմանագրեր կնքելու փաստով։
Ավանեսյանը հայտնեց, թե ամեն շաբաթ չի կարող իր մոր ընկերության հետ կապված նույն հարցը մեկնաբանել։
Առողջապահության նախարարը նաև ասաց, թե այսօրվա կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը համայնքի ղեկավարներին չի սպառնացել, երբ հայտարարել է, որ եթե վերջիններս չկրճատեն ծառայողական մեքենաները, ապա կառավարությունը իրենց ղեկավարած համայնքների սուբվենցիոն ծրագրերը չի ֆինանսավորի։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու