Արցախի թեմի առաջնորդն ու Լուիս Մորենո Օկամպոն քննարկել են Արցախի ժողովրդի իրավունքները
Արցախի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը ընդունել է արգենտինացի իրավաբան, իրավունքի դոկտոր, միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին։
Ողջունելով հյուրին՝ Վրթանես Սրբազանը երախտագիտություն է հայտնել Արցախի ժողովրդի կողքին լինելու և արցախյան հիմնախնդրի նկատմամբ ոչ միայն օբյեկտիվ ու արդարացի դիրքորոշում ունենալու, այլև հնարավոր հարթակներում հիմնախնդիրը ներկայացնելու համար։
Արցախի թեմից հայտնում են՝ հանդիպման ընթացքում քննարկվել են.
Արցախի ժողովրդի իրավունքները՝ այդ թվում վերադարձի իրավունքը։
Արցախի պատմամշակույթային ժառանգությանն առնչվող խնդիրները։
Արցախահայության համախբվելու անհրաժեշտությունը։
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանի դեմ նորից ցեղաuպանnւթյան վտանգ կա. Օկամպո
- Օկամպոն Գարեգին Երկրորդին ներկայացրել է Արցախում էթնիկ զտումների բարձրաձայնման, գերիների ազատ արձակման ուղղությամբ ծավալած գործունեության արդյունքները
- Արամ Առաջինն ու Օկամպոն քննարկել են արցախահայերի իրավունքներին վերաբերող հարցեր
- 2023-ին տեղի ունեցածը ցեղասպանnւթյnւն էր, որը կարող էր շարունակվել հենց ՀՀ-ում ու դեռ տեղի ունեցող ցեղшսպանությnւն է. Օկամպո
- Լուիս Մորենո Օկամպոն հանդիպել է արցախյան քաղհասարակության տասնյակ ներկայացուցիչների հետ
- Օկամպոյի երկրորդ նամակը հայերին․ «Հայեր, եկեք պաշտպանենք Հայաստանը»
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի