Երեկ հայրս զանգել է Բաքվից, սպասում ենք դատավարության արդյունքներին․ Դավիթ Բաբայանի գործը հասել է դատարան
Ավելի քան մեկ տարի Բաքվում պահվող հայ ռազմագերիների և Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության՝ հայրենիք վերադարձնելու ջանքերն առայժմ արդյունք չեն տալիս։ Ադրբեջանի դատախազությունը 15 տարվա ազատազրկման է դատապարտել 3 հոգու՝ Հակարի կամրջից առևանգված Վագիֆ Խաչատրյանին, Ռաշիդ Բեգլարյանին ու Մադաթ Բաբայանին։ Մյուսների դատավարությունից դեռ որևէ նորություն հայտնի չէ։
MediaHub-ը կապ է հաստատել Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանի որդու՝ Տիգրանի հետ։ Վերջինը փոխանցել է, որ դատավարությունից առայժմ ոչինչ հայտնի չէ։
«Մի անգամ գործը տվել են դատարան, հետո հետ են վերցրել։ Երեկ հայրս զանգել է Բաքվից։ Իր մոտ ամեն ինչ նույնն է, ասել է, որ գործը նորից հասել է դատարան, և հիմա սպասում ենք ընթացքին։ Հույսներս չենք կորցնում, որ հայրս կարդարացվի ու կվերադառնա մեզ մոտ»,- ասել է Տիգրան Բաբայանը։