Եթե իշխանությունը սազն առած ԵԱՏՄ-ի գովքն է անում՝ ի՞նչ գործ ունի թուրքական փող ստացողների հետ. Թաթուլ Մանասերյան
Ի՞նչ վիճակում էր Հայաստանի տնտեսական ոլորտն անցնող տարում։ Գործող կառավարությունը արդյոք կարողանում է գլուխ հանել պետության կենսագործունեության կարևոր ուղղությունից, նրա գործողություններում նշմարվո՞ւմ է տնտեսական քաղաքականության որևէ տարր։«Panorama հգարցազրույցներ»-ի տաղավարում 2024 թվականի տնտեսական գործընթացներն ամփոփեց և վերոնշյալ հարցերին անդրադարձավ տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանը։
Հարցազրույցում հնչեցված հիմնական թեզերի առաջին մասը՝ ստորև։
●Ցավալին նա է, որ ոլորտի պատասխանատուները դույզն ինչ պատկերացում չունեն, թե իրենց ինչ է վստահված՝ Հայաստանի ազգային հարստությունն ամբողջությամբ։
●Էս մարդիկ տեղյակ չեն, թե իրենց վերաբերվող ոլորտը՝ տնտեսությունը, մոդելի կամ կառավարման առումով ինչ ձևակերպում ունի մայր օրենքի՝ Սահմանադրության մեջ։ Չեմ ուզում մանրամասն ասել, որ տնտեսական օրենքներից անգամ տեղյակ չեն։ Ցավալի է, բայց ես մի անգամ կատակով հարց եմ ուղղել և էս պատասխանատուները շվարած էին, երեք բառ պետք է ընդամենը հիշեին, էդ երեք բառից տեղյակ չէին։ Իրենք լիկվիդ մնացին՝ 0 գիտելիքներով։ Հիմա իրենցից ի՞նչ սպասել։
●Հայաստանի հանրապետությունը փորձադաշտ չէ։Ավերված է ամբողջությամբ։ Չկա գյուղատնտեսություն, երբ պատասխանատուներին ասում ես, որ գյուղատնտեսության ներսում անկում կա, անգամ պաշտոնական վիճակագրությամբ, դեռ չեմ խոսում փորձագիտական գնահատականի մասին, չեն ընդունում անկումը։ Իրենք իրենց պաշտոնական վիճակագրությունը չեն ուզում ընդունել։
●ՏՏ ոլորտում հետխորհրդային տարածաշրջանում երբեմնի առաջատար Հայաստանն այսօր հավանաբար եզրափակողներից մեկն է։ Մեզնից առաջ են անցել Ադրբեջանը Վրաստանը։ Բելառուսը առաջատարներից մեկն է, Ղազախստանը փայլուն դիրքեր ունի։ Հեշտ չե կայացնել, կորցնել դիրքերը և հոտե նորից վերականգնել։
●Նայեք պետական բյուջեի ծախսային մասին և այն լրիվ բավարար է պատկերացում կազմելու համար, որ կենացներ են ասվում, որոնց ոչ մի մասն էլ չի իրագործվում։ Ողբալի վիճակ է Գիտությունների ազգային ակադեմիայում, գիտության համակարգում՝ ավելի լայն վերցրած և ընդհանրապես։
●Երևի այս իշխանության նվերներից մեկն է մեզ, որ գիտությունը սպանեցին։ Երիտսարդ սերնդի մոտ բացարձակ ցանկություն չկա գալ գիտություն, էլ չեմ ասում, որ ընտանիք կազմի և իր ասպիրանտական կրթաթոշակով կարողանա ընտանիք կազմել և այլն։ Գիտությունը դեռ կարող է ծառայել այլ երկրների տարբեր ծրագրերով, դրամաշնորհային հատկացումներով։
●Կառավարման համակարգը լուրջ արվեստ է, գիտություն է և չի կարելի գործազուրկին բերել և փոխնախարար կամ նախարար նշանակել, կամ վերամասնագիտացնել։ Օրինակ, Էկոնոմիկայի առաջին դեմքը կարող է լինել բացարձակ այլ մասնագիտության տեր, բայց նա համար մեկ տնտեսագետն է դասվում։ Բոլորը նայում են այդ մարդու դեմքին, որը գաղափար չունի թե ինչ է տնտեսությունն ընդհանրապես։
●Մասնագիտական գենոցիդ է, որ անում են ՀՀ-ում։ Էդ դպրոցները հեշտ չեն ձևավորվել և դրաձել Հայաստանի գիտության դեմքը։ Բյուջեն ինքը թվերի կույտ է էս մարդկանց համար։
●Եթե գործադիր իշխանությունը սազն առած ԵԱՏՄ-ի գովքն է անում, ապա ինչ գործ ունի եք թուքական փող են ստացողներից։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ կից տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Երբ ասում եմ, որ ազգաբնաչության սոցիալական վիճակը սրվում է, ոմանք սրտնեղում են. Թաթուլ Մանասերյան
- Թաթուլ Մանասերյան. Հեռու եմ այն մտքից, որ այսօր կարող ենք ադրբեջանցիների հետ առևտուր անել. ՈՒՂԻՂ
- Թաթուլ Մանասերյան. Եկել եմ՝ բոլորի խաղաքարտերը խառնեմ
- Որևէ հոգևորական, եթե ասում է, ապա վստահ եղեք, որ Կաթողիկոսի համաձայնությամբ է. Թաթուլ Մանասերյան