Գիտելիքահեն տնտեսությամբ մեր երկիրը կհզորացնենք, որն ազգային անվտանգության հենասյունն է. Կամո Աթայան
Տեխնոլոգիական զարգացման դարաշրջանում Հայաստանի գործող կառավարությունը սահմանափակում է գիտության ոլորտն համակարգող կառույցի՝ ԳԱԱ-ի գործունեությունը։ Մյուս կողմից էլ հասարակությունը, հատկապես՝ նոր սերունդն ավելի է հեռանում գիտության ոլորտից, ինչը հարցականի տակ է դնում գիտելիքահեն տնտեսություն ունենալու հեռանկարը, որն այսօր պետության զարգացման և առաջընթացի հենասյունն է։ Ինչ է պետք, որպեսզի հասարակության շրջանում բարձրացվի հետաքրքրությունը գիտական ճյուղերի նկատմամբ։
Հիմնահարցի վերաբերյալ «Panorama-հարցազրույցների»-ի տաղավարում իր մոտեցումները ներկայացրեց ԳԱԱ-ի Գիտության հանրամատչելիացման ու զարգացման վարչության պետ, մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Կամո Աթայանը։
Հարցազրույցում հնչեցված թեզերի երկրորդ մասը՝ ստորև։
▪Մեր մենթալիտետի հետ կատարվող այդ գործընթացները և ընդհանրապես, մենք, որպես էթնոս այնպիսին ենք, որ և՛ տանը, և՛ փողոցում,և՛ դպրոսում տղամարդու առկայությունն անհրաժեշտ է։ Բայց տղամարդ ուսուցիչը չի կարողանում դպրոցով, այդ խղճուկ աշխատավարձով հոգալ իր ընտանիքի հոգսերը, դրա համար էլ թողնում է այն և այլ ոլորտներ է ընտրում։
▪Խնդիրը ֆինանսավորման և աշխատավարձերի բարձրացման մեջ է։ Դպրոցների նյութատեխնիկական հնարավորությունների բարելավման մեջ է, հակառակ դեպքում ամեն ինչ սկսվում է դպրոցից, կրթությունից։
▪Մեր ազգը գիտություն , տեխնիկա տեխնոլոգիաներ սիրող ազգ է և առանձնահատուկ ուշադրություն է դարձնում այդ ուղղությունների վրա, ուղղակի հարկավոր է մատուցման ձևերի, տեխնիկական տեխնոլոգիական հնարավորությունների վրա սևեռվել և ամեն ինչ նորից նորմալ կլինի։
▪Այդ ամենի համակարգողը գիտության տաճարն է՝ ԳԱԱ-ն։ Դուք տեսնեիք, թե ինչ էր կատարվում նախորդ տարվա նոյեմբերի 11-ին՝ Գիտության միջազգային օրը և ԳԱԱ-ի հիմնադրման 81-րդ տարելիցին ակադեմիայի նախագահության շենք այնքան աշակերտներ էին մեր հրավերն ընդունել և եկել, որ ինչպես ասում են՝ ասեղ գցելու տեղ չկար։ Այս ամենը հույս է ներշնչում, որ ոչ մի բան կորած չէ, ուղղակի հարկավոր է հետևողական աշխատանք տանել և սերունդը նորից կսիրի, կհարգի գիտությունը։
▪Գիտելիքահեն տնտեսությամբ մենք մեր երկիրը կհզորացնենք ու կուժեղացնենք, որը նաև ազգային անվտանգության լուրջ հենասյուն կդառնա։ Եթե վերջին տարիներին կատարվածը վերլուծենք, միգուցե հենց այդ հենասյան պակասը մեզ այս վիճակի մեջ դրեց։
▪Հարկավոր է դուրս գալ այդ պարտվողի կերպարից, գիտությունը կօգնի դուրս գալուն։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ կից տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի