«Հրապարակ». ԿԳՄՍ նախարարը դպրոցի տնօրեններին շրջաբերականով զգուշացրել է՝ չհամարձակվեք ինքներդ ձեզ տարեվերջյան պարգևավճար տալ
«Հրապարակ» թերթը գրում է.
«ԿԳՄՍ նախարարը շրջաբերական է ուղարկել դպրոցների տնօրեններին՝ զգուշացնելով, որ այսուհետ չհամարձակվեք ինքներդ ձեզ տարեվերջյան պարգևավճար տալ` ձեր գործատուն նախարարությունն է, դիմեք վերադասին, հիմնավորեք, որ արժանի եք խրախուսման։ Բանն այն է, որ տնօրենները տարեվերջին խնայած բյուջեի միջոցներով պարգևավճար են բաժանում կոլեկտիվին, այդ թվում՝ նաև իրենց։
Դպրոցներից մեկի տնօրենը մեզ ասաց, որ իր և կոլեգաների համար նախարարի շրջաբերականը՝ քիչ է ասել, թե նվաստացուցիչ է, ստացվում է, որ տնօրենները պետք է դիմեն ԿԳՄՍՆ, հիմնավորեն, որ լավն են, ձեռքի հետ էլ ՔՊ-ի ու անձամբ նախարարի գովքն անեն, որ արժանանան վերջինիս բարեհաճությանը։ Կարելի է կարծել, որ Ժաննա Անդրեասյանը կամ մյուս պաշտոնյաները, որոնք պետբյուջեից միլիոնների հասնող պարգևավճարներ են ստանում, հիմնավորում են, թե իրենք ինչքան լավն են ու ինչ լավ են աշխատել, որ վաստակում են ամենամսյա պարգևավճարները»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Հարակից հրապարակումներ`
- «Փաստ». Եթե մեր երկրի ներսում կա մի բան, որը «պետության չգոյության» մասին է, դա Փաշինյանի իշխանությունն է
- «Ժողովուրդ». Բացի հարստանալը Նարեկ Բաբայանը ՔՊ կուսակցության մարզային ինտրիգների կառավարմամբ է զբաղված
- «Հրապարակ». Փաշինյանը հանձնարարել է պետական ապարատից հեռացնել Հովիկ Աղազարյանի ընտանիքի բոլոր անդամներին
- «Փաստ». ՀՔԾ նախկին պետի որդին Փաշինյանի կողմից նշանակվել է նոր պաշտոնի
- «Ժողովուրդ». ԵՄ անդամակցության հարցով հանրաքվե կլինի՞, թե՞ ոչ
- «Հրապարակ». Ինչ կարժենա ՀՀ բյուջեի համար Եվրոպոլում սպա ունենալը
- «Փաստ». Ովքեր են առկա ռուսաստանաբնակ հայերի, այսպես կոչված, «սև ցուցակում», որոնց մուտքը Հայաստան կարգելվի
- «Ժողովուրդ». Ինչ պատճառով են թիմում Հայկ Կոնջորյանին անվստահելի են համարում
- «Հրապարակ». Փաշինյանը կատաղած է Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանի վրա
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի