Ադրբեջանը հայկական օրակարգի, Արցախի հետ կապված ֆիլմերը հետևողականորեն հանում է միջազգային կինոփառատոների օրակարգից. Սողոմոնյան
«Միջազգային կինոփառատոներում ներկայացված հայկական ֆիլմերն ադրբեջանական պետական մեքենայի կողմից ոտնձգությունների են ենթարկվում, իսկ Հայաստանի համապատասխան մարմինները տոտալ անգործություն են ցուցաբերում»,- Կինո Մոսկվայի բակում տեղի ունեցած ասուլիսում ասաց «ՀայաՔվե» նախաձեռնության անդամ Մենուա Սողոմոնյանը։
Նա նշեց, որ հայկական ֆիլմերը տարբեր երկրներում ներկայացվում են տարբեր կինոփառատոներում, և հատկապես այն ֆիլմերը, որոնք մեջ կա ազգային բովանդակություն, հայկական օրակարգ, Արցախի հետ կապած առնչություն, ադրբեջանական դիվանագիտական միջամտություններով հետևողական ձևով հանվում են կինոփառատոների օրակարգից։
«Երբ համապատասխան հարցով դիմում ենք ԱԳՆ, ԿԳՄՍ նախարարություն, որոնք ի պաշտոնե պետք է միջամտեին այդ գործընթացներին, պաշտպանեին հայկական ֆիլմերն ադրբեջանական ոտնձգություններից, զանազան պատճառաբանություններ են բերում՝ ասելով, որ ոչինչ չեն կարող անել։ Սա հանրային կյանքում պետության չգոյության ևս մեկ դրսևորում է»,- ասաց Սողոմոնյանը։
«ՊլատֆորմԴոկ» վավերագրական ֆիլմերի հարթակի հիմնադիր, պրոդյուսեր Արևիկ Ավանեսյանն ասաց, որ վավերագրությունը կարևոր նշանակություն ունի, վավերագրական ֆիլմերն իրականությունն ու մշակույթը ներսից ցույց տալու ամենաուժեղ միջոցն են։
Մանրամասն՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Հակազդեցություն չկա, դրա համար էլ Ադրբեջանը հասնում է հաջողության, հայկական ֆիլմերը հանվում են փառատոներից. Իշխանյան
- Արցախյան պատերազմի մասին պատմող «250 կմ» ֆիլմն ընդգրկվել է «Օսկարի» հավակնորդների երկար ցանկում
- Ադրբեջանի ճնշումից հետո Հորդանանը հետ է կանչել «Օսկարի» ներկայացրած 11-ամյա արցախցի Վրեժի մասին պատմող ֆիլմը
- Օսկարի չներկայացված մյուս ֆիլմը. Հովհաննես Իշխանյան