Աշխարհում 09:58 19/12/2024 Աշխարհում

Մաhից առաջ բասկետբոլիստ Յանիս Տիման նախկին կնոջը՝ երգչուհի Աննա Սեդոկովային մեծ ծաղկեփունջ է ուղարկել

Պրոդյուսեր Սերգեյ Դվորցովը պատմել է, որ բասկետբոլիստ Յանիս Տիման իր նախկին կնոջը՝ երգչուհի Աննա Սեդոկովային, մահվանից մեկ օր առաջ վարդերի հսկայական փունջ է ուղարկել, սակայն նա չի ընդունել։

«Իր հոգու խորքում նա սիրում էր նրան: Իր մահից մի քանի ժամ առաջ Յանիսը հսկայական ծաղկեփունջ է ուղարկել Աննային։ Նա սիրում է սպիտակ և կարմիր վարդեր, որպեսզի մեծ ծաղկեփունջ լինի՝ 101 հատից ոչ պակաս։ Հենց նման ծաղկեփունջ էին տարել Աննային, բայց  նա անտեսել էր, չէր ընդունել և չէր պատասխանել։ Աննան փակել էր այս էջն իր համար, նրանց հարաբերությունները մնացել էին անցյալում, իսկ Յանիս Տիման չէր ցանկանում դա ընդունել»,- Դվորցովի խոսքերն է մեջբերում Woman.ru-ն։

Յանիս Տիման մահացել է դեկտեմբերի 16-ի լույս 17-ի գիշերը։ 32-ամյա մարզիկի դին հայտնաբերվել է մասնավոր հոսթելներից մեկի մուտքում, որը գտնվում է Մոսկվայի կենտրոնում գտնվող հինգ հարկանի շենքում։ Նրա կողքին ընկած է եղել հեռախոս, որի վրա գրված էր Սեդոկովայի համարը և «Զանգիր Աննային» հաղորդագրությունը էկրանապահին։ Ըստ նախնական տեղեկությունների, լատվիացի խաղացողն ինքնասպան է եղել։ 

Զույգը հարաբերությունների մեջ էին եղել 2019 թվականից, ամուսնացել էին 2020 թվականին։ Այս աշնանը երգչուհին ամուսնալուծության հայց էր ներկայացրել, որը դատարանը պաշտոնապես ընդունել էր բասկետբոլիստի մահից մեկ շաբաթ առաջ՝ դեկտեմբերի 9-ին։

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}