Հայերեն խոսելն Արցախում սովորեցի․ Նարինե Գրիգորյան
Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի գեղարվեստական ղեկավար ու դերասանուհի Նարինե Գրիգորյանը ծնվել է Հրազդան քաղաքում, մանկությունը՝ անցկացրել Արցախում։ 1988-ին, երբ սկսվել է Արցախյան շարժումը, ընտանիքով տեղափոխվել են Արցախ։ Նրա հայրն ակտիվ մասնակցել է արցախյան շարժմանը, գերեվարվել հակառակորդի կողմից։ Ընտանիքը նորից ստիպված էր վերադառնալ Հայաստան։ Արցախից հիշողությունները շատ-շատ են։ Ասում է՝ տարիքի հետ ավելի շատ է արցախցի դառնում, ինչպես նաև՝ հայերեն խոսելն Արցախում է սովորել. «Դերասաններին ինչ նկատողություն ուզում եմ անել, Արցախի բարբառով եմ անում»։
Մենք ամեն ինչ կիսատ ենք թողել, անգամ հաղթանակն ենք կիսատ թողել»,- նշում է Նարինե Գրիգորյանը։
Մանրամասն՝ Արցախի հեռուստաընկերության տեսանյութում։
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի