Այնպիսի օրենք ընդունենք, որ ՀՀ-ն դադարի second hand ապրանքների արտահանման ուղղություն դառնալ. Փաշինյան
«Պետք է այնպիսի օրենք ընդունենք, որ ՀՀ-ն դադարի second hand ապրանքների արտահանման հիմնական ուղղություն դառնալ, այն անթույլատրելի է, դա ուղիղ հակասում է այն տրամաբանությանը և գաղափարախոսությանը, որը մենք իրագործում ենք»,-կառավարության նիստում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
Նա հայտարարեց, թե դեմ է բոլոր նման դեպքերում որևէ կարգի օգնություն ստանալուն:
Նույնիսկ եթե եկել է ՀՀ, մաքսատանը կանգնած է, ոչինչ, թող մաքսատնից հետ տան: Աշխարհում այնքան երկրներ կան, որ դրա կարիքն ունեն, և իրենց համար խնդիր չէ այդ օգտագործած, մաշած, կիսափչացած ապրանքները... Ով դրա կարիքն ունի, թող ուղարկեն այնտեղ: ՀՀ չմտնի՛, ընդհանրապես չմտնի՛ որևէ այդպիսի ապրանք»,-հայտարարեց Փաշինյանը և ՊԵԿ-ին հանձնարարեց, որ նման դեպքեր չլինեն, իսկ առանձնահատուկ դեպքերի մասին իրեն զեկուցեն:
Տիգրան Խաչատրյանն էլ հայտնեց, որ տարբեր համայնքներից դիմումներ են եղել, թե օգնությունն արդեն ստացել են, կառավարությունից առաջարկել են վերադարձնել։
Փաշինյանն էլ հիշեցրեց՝ եղել են ժամանակներ, որ ՀՀ-ի համար դա կարևոր է եղել, ապա Կառավարության ու ժողովրդի անունից շնորհակալություն հայտնեց այն մարդկանց, որոնք պահանջված ապրանքները, սնունդն ուղարկել են Հայաստան:
Վերջինս նաև անդրադարձավ սուբվենցիոն ծրագրերին մասնակցելու բարերարների հնարավորության մասին:
«Իրենք կարող են ֆինանսական աջակցությունը տրամադրել համայնքին և համայնքը իր բյուջեով մասնակցի կառավարություն-համայնք երկկողմ սուբվենցիոն ծրագրին, բայց կարող է լինել նաև եռակողմ սուբվենցիա, երբ որ մասնակցի համայնքը, անհատ կամ այլ կազմակերպություն և կառավարությունը: Էս էլ է կուլտուրայի հարց, երբ մենք տեսնում ենք, որ մարդիկ ուզում են իրենց համայնքի համար ինչ-որ մի բան անել»,-ասաց փաշինյանը և հավելեց. «Բայց արդյունքում ծախսը արվում է, ճոխ բացումն արվում է, լուսաբանումը արվում է, խնջույքը արվում է, իսկ դրանից հետո այլևս որևէ բան տեղի չի ունենում, որովհետև տանում ենք մի տեղ մի հատ քար ենք դնում, կողքը ուրիշ քարեր ենք դնում, հետո մի հատ էլ մեծ քար գլխին ենք դնում, հավաքվում ենք, բացումն անում ենք, գնացինք, դրանից ի՞նչ փոխվեց համայնքի կյանքում։ Ոչ մի բան չփոխվեց։
Փառք Աստծո, Հայաստանում քարերի պակաս չկա, մի հատ ավել, մի հատ պակաս, կապ չունի ինչ գույնի, ինչ դիրքի, դրանից մեծ բան չի փոխվում, և հետևաբար շատ կարևոր է, որ մենք այդ պոտենցիալը նույնպես դեպի բովանդակային փոփոխություն ուղղորդենք. դպրոցներ կան, մանկապարտեզներ կան, պուրակներ, զբոսայգիներ, ջրագծեր, ճանապարհներ, լուսավորություն և այլն:
Ոչ մի խնդիր չկա, որ ցուցանակ փակցնեն, որ այս ծրագիրը իրագործվել է, այդ թվում այսինչ բարերարի կամ կազմակերպության ֆինանսական աջակցությամբ: Ոչինչ, թող կառավարության անունը չգրեն, մեզ պետք չի»:
Հարակից հրապարակումներ`
- Կառավարությունը որոշեց մի շարք հիվանդություններ ունեցող քաղաքացիներին զորակոչել, նրանց մի մասին էլ այդ ընթացքում բուժել
- Կառավարությունը հերթական 2.9 մլրդ դրամը հատկացրեց Համայնքների սուբվենցիոն ծրագրերին
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի