Նոր զարգացում Փաշինյանի շարասյան կողմից վթարի ենթարկած Սոնա Մնացականյանի գործով
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Մասիս Մելքոնյանի, բավարարել է Սոնա Մնացականյանին վրաերթի ենթարկելու դեպքով ՀՀ վարչապետի ավտոշարասյան ղեկավար կազմի նկատմամբ քրեական հետապնդում չհարուցելու մասին հսկող դատախազի որոշման դեմ ներկայացված բողոքը։
Բողոքը ներկայացրել է տուժող կողմի փաստաբան Րաֆֆի Ասլանյանը։
«Դատարանն այդ որոշումը համարել է անօրինական և վարույթի հանրային մասնակիցներին պարտավորեցնելով նոր քննությամբ վերացնել տուժողի իրավունքների խախտումը»,-մանրամասնել է Ասլանյանը։
Հիշեցնենք, որ 2022 թվականի ապրիլի 26-ին Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան մեքենաներից մեկը Պարոնյան-Լեո փողոցների խաչմերուկում վրաերթի ենթարկեց Սոնա Մնացականյանին։ Մահացած երիտասարդ կինը հղի էր։
Ողբերգական դեպքից 2.5 տարի անց գործը դատաքննության փուլում է, սակայն տուժողի իրավահաջորդները և նրանց փաստաբանը դժգոհ են ընթացքից։
Հարակից հրապարակումներ`
- Կարծեք՝ Սոնա Մնացականյանն է եղել վարչապետի ավտոշարասյան մեջ և ոչ թե ՝ վարորդը․ փաստաբանը՝ դատական նիստի մասին
- Կամերայի դիրքերի վերաբերյալ ոչ մի հետազոտություն չեմ արել․ վրաերթից մահացած հղի Սոնա Մնացականյանի գործով հարցաքննվող
- Մեղավորներ կան, որոնց թաքցնում են գործը կարճելու ու արագ վերջացնելու համար. Սոնա Մնացականյանի հայրն արձագանքում է Աննա Վարդապետյանին
- Փաշինյանի ավտոշարասյան կողմից Սոնա Մնացականյանին վրաերթի ենթարկելու դեպքով պաշտոնատար անձանց նկատմամբ քրեական հետապնդում չի հարուցվի
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի