Մշակույթ 17:00 19/12/2024 Հայաստան

Հայոց ցեղասպանության թանգարանի ֆրանսիական ծաղրանկարները

Պուատիեի համալսարանի հետազոտող Լյուդիվին Թուվերեզը, որը «Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը․ տասնամյակների անավարտ պայքարի հիշողութային, քաղաքական և աշխարհաքաղաքական ուղենիշները» խորագրով միջազգային գիտաժողովին մասնակցելու համար հոկտեմբերի վերջին ժամանել էր Հայաստան և եղել Հայոց ցեղասպանության թանգարանում, պատրաստել է փոքրիկ անդրադարձ Հայոց ցեղասպանության թանգարանում ցուցադրված ֆրանսիական ծաղրանկարների մասին: Այն հրապարակվել է ֆրանսիական հայտնի L'Équipe interdisciplinaire de recherche sur l'image satirique (ou EIRIS) երգիծական ուղղվածության կայքում:

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտից հայտնում են, որ հոդվածում ներկայացված է Հայոց ցեղասպանության թանգարանում ցուցադրված 19-րդ դարի վերջի և 20-րդ դարի սկզբի պատկերազարդ ֆրանսիական մամուլի հետաքրքիր հավաքածուն, որը վերաբերում է Օսմանյան կայսրությունում հայերի դեմ իրականացված ջարդերին։

Մասնավորապես անդրադարձ է կատարվում ֆրանսիական հայտնի La Presse Illustrée, L’Illustration, Le Rire և L’Assiette au Beurre երգիծաթերթերում 1894-1896 թթ. համիդյան ջարդերի, 1909 թ. Ադանայի կոտորածների և 1915-1923 թթ. իրականացված Հայոց ցեղասպանության վերաբերյալ հրապարակումներին։ Հեղինակը նշում է, որ այս պատկերները ցույց են տալիս երգիծական կերպարի կարևորությունը բռնությունը դատապարտելու գործում և անուղղակի ապացույց են հայերի նկատմամբ իրականացված վայրագությունների: 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}