2024թ-ի մայիսի ջրհեղեղից տուժածները 1 քմ-ի դիմաց կառավարության հատկացրած 63,400 դրամով չեն կարողացել տներ գնել
«Գործող կարգավորումներով 1 քառակուսի մետրի համար 63 հազար դրամ արժեքով Ալավերդիում հնարավոր չի եղել համարժեք բնակարաններ գնել»,-կառավարության նսիտում հայտնեց ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը՝ ներկայացնելով Լոռու և Տավուշի մարզերում հեղեղումներից տուժածներին փոխհատուցում տրամադրելու կարգում փոփոխություն կատարելու որոշման նախագիծը:
Նրա խոսքով՝ այդ պատճառով էլ վթարային, քանդման ենթակա շենքի բնակիչները չեն կարողացել ծրագրի շահառու դառնալ:
«Նոր փոփոխությամբ առաջակում ենք 1 քառակուսի մետրի համար սահամանել 148,050 դրամ՝ գործող 63,400 դրամի համեմատությամբ»,-ասաց նախարարը և հավելեց,որ նախագծով առաջարկվում է նաև ձեռք բերվող բնակարանի գինը տրամադրվող գումարից ցածր լինելու դեպքում հնարավորություն տալ շահառուներին ավել մասն օգտագործել բնակարանի նորոգման կամ կենցաղային առաջին անհրաժեշտության իրերի ձեռքբերման նպատակով։
Ի պատասխան Փաշինյանի հարցի՝ Խուդաթյանը նշեց,որ ծրագրի շահառու 25 ընտանիքներից 16-ը Սանահին կայարան 12 շենքի բնակիչներ են, 8 ընտանիքները Բաղրամյան թաղամասի Երևանյան խճուղի և Սանահին կայարան 155 շենքերի բնակիչներ, իսկ1 ընտանիքը՝ Փամբակ համայնքի Ձորագետ բնակավարի բնակիչ:
Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը պատասխանեց՝ այդ մասին պայմանավորվածություն կա, բնակիչները տեղեկացված են, որ մինչև քանդման ենթակա շենքերից դուրս չգան, փոխհատուցում չի տրվելու:
Վերջինս նաև տեղեկացրեց, որ վնասի գնահատման ժամանակ որոշ խնդիրներ են եղել այն սեփականատերերի հետ, որոնց բնակարանները բարձրարժեք վերանորոգում են ունեցել, բայց նրանց պատճառով կառավարությունը գնահատման չափանիշները չեն փոխել։
Հարակից հրապարակումներ`
- Կառավարությունը 220 մլն դրամ ուղղեց ջրհեղեղից տուժած Լոռու և Տավուշի մարզերին
- Ջրհեղեղից տուժած մոտ 150 տնտեսվարողի միասին կտրամադրվի 290 մլն դրամ վնասի փոխհատուցում