Արթուր Վանեցյան. Այս իշխանությունը մեր ժողովրդից շատ բան է գողացել։ Հիմա էլ ցանկանում է գողանալ մեր օրը
ԱԱԾ նախկին տնօրեն, գեներալ-մայոր Արթուր Վանեցյանը շնորհավորական խոսք է հրապարակել անվտանգության մարմինների աշխատակցի օրվա առթիվ։
«Ազգային անվտանգության ծառայության գործող և պահեստազորի սիրելի գործընկերներ, սրտանց շնորհավորում եմ բոլորիս մեր մասնագիտական տոնի՝ անվտանգության մարմինների աշխատակցի օրվա առիթով։
Այս իշխանությունը մեր ժողովրդից շատ բան է գողացել։ Հիմա էլ ցանկանում է գողանալ մեր օրը՝ Դեկտեմբերի 20-ը։ Սակայն ի՞նչ տարբերություն, թե օրացույցի մեջ որ օրը կլինի կարմիրով նշված։
Միևնույն է՝ մենք հենց այսօր ենք նշելու մեր մասնագիտական տոնը՝ լինելով վստահ, որ անվտանգության մարմինների հայ աշխատակիցը եղել և շարունակելու է մնալ մեր երկրի բարեկեցության և զարգացման ամենակարևոր գործոններից մեկը։
Շնորհավոր, հարգելի գործընկերներ։ Մաղթում եմ անվտանգ և արդյունավետ ծառայություն»,-ասված է Վանեցյանի շնորհավորական խոսքում։
Լրահոս
Տեսանյութեր
Մինչև 16 տարեկան երեխաները գտնվում են սեռական անձեռնմխելիության վիճակում. Դավիթ Թումասյան