Այսօր վիզային սահմանափակումներ կմտցնենք վրացի դիվանագետների համար, մեր ուղերձը ղեկավարությանը պարզ է. Եվրահանձնաժողովի նախագահ
«Այսօր մենք կներկայացնենք վիզային սահմանափակումներ վրացի դիվանագետների համար, մեր ուղերձը ղեկավարությանը պարզ է, վնասել ցավ պատճառել սեփական ժողովրդին,- 1tv.ge-ի հաղոդմամբ, գրել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։
Նա նշել է, որ Վրաստանում խաղաղ ցույցին ոստիկանությունը դիմավորել է բռնությամբ։
«Վրացի ժողովուրդը բողոքում է դեպի Եվրամիություն շարժը դադարեցնելու կառավարության որոշման դեմ։ Բողոքի խաղաղ ակցիաներին ոստիկանությունը դիմավորեց բռնությամբ: Այսօր ներկայացնում ենք վրացի դիվանագետների համար վիզային սահմանափակումները։ Մեր ուղերձը ղեկավարությանը հստակ է՝ դադարեցրեք վնասել ձեր սեփական ժողովրդին»,- գրել է Ֆոն դեր Լեյենը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Մինչև 16 տարեկան երեխաները գտնվում են սեռական անձեռնմխելիության վիճակում. Դավիթ Թումասյան