Քաղաքական 19:23 20/12/2024 Հայաստան

Պետական պարտքն այս տարվա 10 ամիսներին աճել է 6,7 տոկոսով․ Թադևոս Ավետիսյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Թադևոս Ավետիսյանն ամփոփում է 2024 թվականի սոցիալ-տնտեսական պատկերը։

«Բարեկեցիկ ապրելու և կյանքի որակը բարելավելու վերաբերյալ օրվա իշխանության խոստումներն անդառնալիորեն խզվում են իրականությունից։

Արդեն հնամաշ և նույնաբովանդակ, անսահման պոպուլիստական և իրականում սուտ խոստումների նոր փաթեթավորումներն են․

«Խաղաղության խաչմերուկ», «որտեղ հաց, այնտեղ կաց», «հարկ վճարողը հերոս է, ոչ թե տուգանքի մատերիալ», «նպաստից դեպի աշխատանք, աղքատության կրկնակի կրճատում, ծայրահեղ աղքատության վերացում», «պետական բյուջեն յուրաքանչյուրի ընտանեկան բյուջեն է», «տարեկան առնվազն 7 տոկոս տնտեսական աճ», «տնտեսական կառուցվածքի բարելավում», «արտաքին տնտեսական կախվածության թուլացում և դիվերսիֆիկացիա», «պետական ծախսերի արդյունավետության բարձրացում»։

Իսկ հիմա ներկայացնենք իրականությունը՝ բացասական խորացող միտումներով և անորոշություններով։

1․ Տնտեսական անվտանգության աճող ռիսկեր
Օդում կախված է պատերազմի սպառնալիքը։ Ռազմական էսկալացիայի պարբերական գործադրումները, իշխանությունների աշխարհաքաղաքական անհեռատեսությունը և կեղծ օրակարգերի առաջ մղումը ունեն տնտեսական անվտանգության բացասական կայուն հետևանքներ։ Ադրբեջանական օկուպացիայի տակ են ՀՀ 31 ոչ անկլավային գյուղերի կենսական նշանակության ավելի քան 200 քառակուսի կմ տարածքներ։ Թշնամին կրակում է օտարերկրյա կապիտալով նոր ստեղծված ձեռնարկության վրա, որի հետևանքով Հայաստանի ինքնիշխան տարածքից այդ ձեռնարկությունը տեղափոխվում է՝ առաջացնելով տնտեսական անվտանգության լրջագույն ռիսկեր։ Հանքարդյունաբերական նշանակության տարածքի օկուպացիան և նոր ռազմական էսկալացիայի իրական վտանգը խաթարել են այդ հանքերի բնականոն շահագործումը, որի հետևանքով կրճատվել են տասնյակ աշխատատեղեր, միլոնավոր դրամի պետական բյուջեի մուտքեր, խորացել են այդ սահմանամերձ բնակավայրերի սոցիալական խնդիրներն ու արտագաղթի ռիսկը։ Հանրապետական նշանակության ճանապարհների կարևորագույն հատվածներ գտնվում են թշնամու զինված ուժերի ուղիղ նշանառության տակ՝ անվտանգային անկանխատեսելի ռիսկերով։

2․ Տնտեսական աճի ներուժի կրճատում
Նախորդ երկու տարիներին երկնիշ տնտեսական աճի առյուծի բաժինը ռուս-ուկրաինական հակամարտությամբ պայմանավորված արտաքին, պատահական գործոնի ավարտվող ազդեցությամբ էր։ Կարճաժամկետ այս հնարավորությունը վերանում է և այդպես էլ չավելացրեցին տնտեսական աճի երկարաժամկետ հնարավորությունները։ Հակառակը՝ առաջ են եկել մակրոտնտեսական անկայունության նոր ռիսկեր՝ պետական պարտքի առաջանցիկ աճ, օտարերկրյա ներդրումների «փախուստ», հարկային մուտքերի աճող թերակատարում՝ ստիպված հարկային բեռի ավելացում և հարկային տեռորի դրսևորումներ, սոցիալապես անապահովների իրական եկամուտների նվազում և այլն։

Իսկ այս տարի արդեն առնվազն 7 տոկոսանոց տնտեսական աճի ապահովման խոստումը չի իրականանալու։ 2024 թվականի առաջին եռամսյակում ՀՆԱ-ի աճը կազմել է 6,6 տոկոս, որը կայուն նվազելով՝ երրորդ եռամսյակում դարձել է 5,2 տոկոս։ Այս տեմպերը պահպանվելու դեպքում տարին կամփոփվի լավագույնը՝ շուրջ 5 տոկոս ՀՆԱ-ի աճի ցուցանիշով։

2025 թվականի պետական բյուջեի հիմքում սկզբնապես դրել էին 5,6 տոկոս աճի ցուցանիշը, իսկ երկու շաբաթ անց այն նվազեցվեց՝ դառնալով 5,1 տոկոս, որն արդեն իսկ շուրջ 2,5 անգամ զիջում է 2022-2023 թվականներին արձանագրված տնտեսական աճերի փաստացի ցուցանիշներին։ Ի դեպ, հեղինակավոր միջազգային ֆինանսատնտեսական կազմակերպությունների կանխատեսումը նույնիսկ այս նվազեցված ցուցանիշից ավելի ցածր է։

3․ Տնտեսական կառուցվածքի բացասական միտումներ
Այս տարվա առաջին կիսամյակում ռուսական ոսկու վերարտահանման արդյունքում ձևավորված՝ արդյունաբերության ոլորտի 18,2 տոկոսանոց աճի ցուցանիշը 3,5 անգամ նվազելով հոկտեմբերին դարձել է 5,3 տոկոս։ Ի դեպ, իշխանությունն այս բարձր ցուցանիշով շատ էր հպարտանում՝ անտեսելով այն փաստը, որ առանց ոսկու վերարտահանման այդ նույն ժամանակահատվածում գրանցվել էր արդյունաբերության ոլորտի անկում։

2024 թվականի բերքահավաքի հիմնական շրջանում՝ երրորդ եռամսյակում գյուղատնտեսության ոլորտը նորից գրանցել է անկում։

2024 թվականի հունվար-հոկտեմբերին տեղեկատվության և կապի, այդ թվում՝ բարձր տեխնոլոգիաների ոլորտի անկումը շարունակաբար խորանալով՝ հոկտեմբերին կազմել է 11 տոկոս։
Այս նույն ժամանակահատվածում երկնիշ աճում է խաղամոլության ոլորտը՝ դառնալով շուրջ 520 միլիոն ԱՄՆ դոլար, իսկ օրական՝ շուրջ 2 միլիոն ԱՄՆ դոլար։

Իսկ 2023 թվականին միայն խաղատների գործունեությունը՝ նախորդ տարվա համեմատ աճել է նախադեպը չունեցող չափով՝ 2,7 անգամ։ Ի դեպ, վիրտուալ մոլեխաղերի և բուքմեքերական գործունեության կազմակերպման ոլորտն իր պատմական ամենամեծ աճի՝ արդեն իսկ հասկանալի բոնուսը ստացել է իշխանափոխության տարին։ Այս ոլորտի ծավալը 2018 թվականին՝ նախորդ տարվա համեմատ աճել է շուրջ 46 տոկոսով, շրջանառությունը հասցնելով 306 միլիարդ դրամ։

4․ Արտաքին տնտեսական կախվածության խորացում
2024 թվականի հունվար-հոկտեմբերին արտաքին առևտրաշրջանառությունը աճել է 68 տոկոսով, ներառյալ ռուսական ոսկու վերարտահանման թռիչքաձև աճը։ Ի դեպ, նախորդ տարի ունեցել ենք արտաքին առևտրաշրջանառության գրեթե կրկնապատկում։
Ընդ որում, ՌԴ-ի հետ արտաքին առևտրաշրջանառությունը նորից գրանցել է բարձր աճ՝ 92 տոկոս, որի արդյունքում ՀՀ արտաքին առևտրի աշխարհագրական կառուցվածքում ՌԴ-ի տեսակարար կշիռը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 5,5 տոկոսային կետով, դարձել է 41,5 տոկոս։

Այս նույն ժամանակահատվածում արտաքին առևտրաշրջանառությունը Ղազախստանի հետ նվազել է 23 տոկոսով, Ղրղզստանի հետ՝ նվազել է 55 տոկոսով, ի դեպ Բելառուսի հետ աճել է 7,5 տոկոսով, Իրանի հետ չնչին՝ 4,7 տոկոսով աճ, Վրաստանի հետ՝ գրեթե զրոյական աճ, իսկ ԵՄ անդամ երկրների հետ՝ նվազել է 15 տոկոսով, ԱՄՆ-ի հետ՝ նվազել է 40 տոկոսով։ Ռուսական ոսկին վերարտահանվել է Արաբական Միացիալ Էմիրություններ, որի արդյունքում ԱՄԷ-ի հետ ՀՀ-ի առևտրաշրջանառությունն աճել է շուրջ 6 անգամ, իսկ տեսակարար կշիռը դարձել է 19 տոկոս՝ աճելով 3 անգամ։
Ի դեպ, այս տարվա 10 ամիսներին՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ՀՀ արտաքին առևտրի աշխարհագրական կառուցվածքում ԵՄ-ի տեսակարար կշիռը նվազել է 2 անգամ՝ դառնալով 7,3 տոկոս, ԱՄՆ-ի տեսակարար կշիռը ևս նվազել է 3 անգամ՝ դառնալով 1,4 տոկոս, Իրանի տեսակարար կշիռը նվազել է 1,5 անգամ՝ դառնալով 2,3 տոկոս։

5․ Կապիտալի «փախուստ»
2024 թվականի առաջին կիսամյակում օտարերկրյա ուղղակի ներդրումները նվազել են 334 միլիոն ԱՄՆ դոլարով, իսկ ՕՈՒՆ-ի ընդհանուր զուտ ներհոսքը կազմել է բացասական՝ -55 միլիոն ԱՄՆ դոլար։ Ի դեպ, ՕՈՒՆ դրական զուտ ներհոսք ամենամեծը գրանցվել է Ռուսաստանից՝ +22 միլիոն ԱՄՆ դոլար։

6․ Արտաքին պարտքի և դրա սպասարկման ծախսերի առաջանցիկ աճ
Պետական պարտքն այս տարվա 10 ամիսներին աճել է 6,7 տոկոսով, այսինքն՝ ՀՆԱ-ից ավելի արագ չափով և կազմում է 12,633 միլիարդ ԱՄՆ դոլար, որը 2018 թվականի ցուցանիշը գերազանցում է ավելի, քան 2 անգամ։

Անշեղորեն աճում են պետական պարտքի և դրա սպասարկման տարեկան ծախսերը։ 2025 թվականին պետական պարտքը կաճի արդեն 18 տոկոսով (2,4 միլիարդ ԱՄՆ դոլարով)՝ 3,5 անգամ գերազանցելով սպասվող տնտեսական աճի ցուցանիշին, իսկ դրա սպասարկումը աճելու է 13 տոկոսով կամ 50 միլիարդ դրամով։ Պետական պարտքի սպասարկման համար 2025 թվականին ծախսվելու է շուրջ 400 լիլիարդ դրամ (1 միլիարդ ԱՄՆ դոլար), որը սոցիալական պաշտպանությանը հատկացվող ընդհանուր ֆինանսավորման 45 տոկոսն է կազմում։ Համեմատության համար՝ 2025 թվականին կենսաթոշակառուներին, ներառյալ՝ Արցախի Հանրապետությունից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին վճարվելու է ընդամենը 350 միլիարդ դրամի կենսաթոշակ։ Այսինքն՝ արտաքին պարտքի տոկոսներով կարելի էր առնվազն կրկնապատկել յուրաքանչյուր կենսաթոշակառուի թոշակի չափը, սակայն հաջորդ տարի կենսաթոշակի բարձրացում նախատեսված չէ։

7․ Հարկային մուտքերի և ծախսերի թերակատարում և բեռի ավելացում
2024 թվականի առաջին ինը ամիսներին հարկային ծրագրված մուտքերի թերակատարում կազմել է 8 տոկոս կամ 150 միլիարդ դրամ, իսկ պետական ծախսերինը՝ 13 տոկոս կամ 290 միլիարդ դրամ, որի հիմնական մասը կապիտալ ծախսերի գծով (դպրոցաշինություն, ջրամբարաշինություն, ճանապարհաշինություն և այլն)՝ 30 տոկոս կամ 124 միլիարդ դրամի թերակատարում։
Ի դեպ, իրենց վերապահված ոլորտները տոտալ ձախողած բարձրաստիճան պաշտոնյաների պարգևատրումները վճարվել են 100 տոկոսով։

Զուգահեռաբար, արձանագրվում է պետական բյուջեի ծախսերի արդյունավետության խնդրահարույց միտում՝ մեկ անձից պետական գնումների առաջանցիկ աճը, կոռուպցիոն ռիսկերի տարածումը, չափելի արդյունքների բացակայությունը, չափելի արդյունքներով ծրագրային վարկերի փոխարինումը անհետագծելի և վերահսկողության տեսանկյունից խիստ խոցելի բյուջետային վարկերով, պետական-մասնավոր ներդրումային ծրագրերի ձախողումը (օրինակ՝ ԱՆԻՖ հիմնադրամի կողմից 10 միլիարդ դրամի փոշիացումը) և ըստ այդմ՝ պետության միջազգային հեղինակության անկումը և այլն։
2025 թվականի հունվարի 1-ից կրկնապատկվելու է փոքր և միջին բիզնեսի հարկային բեռը՝ շրջանառության հարկի դրույքաչափը։ Ավելին՝ օրվա իշխանությունը քննարկում է նաև հաջորդիվ նշված տնտեսվարողների հարկային արտոնություններն ամբողջապես վերացնելու նախագծեր, որի հետևանքով տնտեսական տարբեր ոլորտների հարկային բեռը կարող է աչել շուրջ 6 անգամ։ Օրինակ՝ սկզբում արտագնա աշխատանքի մեկնող մեր հայրենակիցների այլ երկրում ստացած աշխատավարձը հարկելու նախագիծն ընդունվեց, իսկ հիմա էլ՝ նախատեսում են շինարարության ոլորտում ինքնազբաղված վարպետների հարկային բեռը պատիկներով ավելացնել։  

Դրան զուգահեռ՝ ՓՄՁ սուբյեկտների նկատմամբ կիրառվում են հարկային վարչարարության ապորինի գործադրումներ, տուգանքներ, օրենքով նախատեսված՝ վճարված հարկերը տնտեսվարողին վերադարձնելու գործընթացի արհեստական խոչընդոտներ և այլ։

Այս իշխանության օրոք հետևողականորեն վերացվեց նաև հարկային համակարգի սոցիալական բաղադրրչը։ Նախ սկզբից համահարթեցրին եկամտային հարկի պրոգրեսիվ դրույքաչափերը և վերացրին սոցիալապես արդար՝ «շատ եկամտից շատ, քչից համեմատաբար՝ քիչ» հարկման սկզբունքը։ Սրա հետևանքով՝ նվազագույն աշխատավարձ ստացող աշխատող աղքատի և ամսական  մի քանի միլոն դրամ վաստակողների եկամտային հարկի բեռը հավասարեցվեց։

Հետո էլ գերթանկարժեք գույքերի համար բարձր հարկ սահմանելու («պերճանքի հարկ») խոստման փոխարեն՝ 2021-2026 թվականներին շեշտակի՝ շուրջ 4 անգամ բարձրացրեցին բոլոր քաղաքացիների (ներառյալ սոցիալապես անապահով ընտանիքները) գույքահարկը՝ 6 տարվա ընթացքում փուլային եղանակով։ Ընդ որում՝ 2025-2026 թվականներին գույքահարկի վճարները կավելանան՝ տարեկան 50 տոկոսով։
8․ Սոցիալական խնդիրների խորացում
2023 թվականին աղքատության մակարդակը կրճատվել է ընդամենը 1,1 տոկոսային կետով և այս իշխանության տարիներին սկզբնական բարձր աճերից հետո նոր-նոր է մոտենում է 2018 թվականի մակարդակին։ Աշխատողների շուրջ 25 տոկոսը աշխատող աղքատներ են, իսկ բնակչության շուրջ 60 տոկոսը չափավոր աղքատներ՝ մեկ անձի հաշվով ընտանիքը ստանում է նվազագույն սպառողական զամբյուղի ամսական արժեքից (75530 դրամ) ցածր ամսական եկամուտ։
Ի դեպ, նվազագույն սպառողական զամբյուղի ամսական արժեքից շուրջ 2,1 անգամ պակաս են նվազագույն կենսաթոշակի և սոցիալական նպաստի չափերը, 1,5 անգամ պակաս է աշխատանքային կենսաթոշակի միջին չափը, 530 դրամով պակաս է նվազագույն աշխատավարձի չափը։
Սոցիալ-տնտեսական, անվտանգային խնդիրների հետևանքով միայն այս տարվա առաջին 9 ամիսներին շուրջ 20 հազար 400 ՀՀ փաստաթղթերով քաղաքացիներ արտագաղթել են՝ ավելի շատ գնացել են Հայաստանից, քան եկել են։

Եվ այս պայմաններում 2025 թվականին սոցիալական պաշտպանության ծախսերը 110 միլիարդ դրամի ավելացումն ուղղվելու է ոչ թե կենսաթոշակների, նպաստների, նվազագույն աշխատավարձի չափերի բարձրացմանը կամ այս իշխանության օրոք սահմանամերձ դարձած բնակիչների սոցիալ-տնտեսական առաջանցիկ ավելացող խնդիրները և հայրենիքից զրկված արցախցի մեր հայրենակիցների սոցիալական խորացող խնդիրները ինչ-որ չափով մեղմելուն, այլ՝ պարտադիր կուտակային կենսաթոշակային բաղադրիչին հատկացվող պետական միջոցների թռիչքաձև աճի ֆինանսավորմանը (210 միլիարդ դրամ), որն, ի դեպ, խոստանում էին իշխանության գալուց հետո վերացնել։
2025 թվականին ևս կենսաթոշակների, անապահովության նպաստների և նվազագույն աշխատավարձի չափերը չեն աճելու։ Արցախահայությանը տրամադրվող դրամական աջակցության չափերը նվազեցվելու են, իսկ տարվա երկրորդ կեսից նախատեսում են դադարեցնել։

Այսինքն՝ այս տարվա 2-3 տոկոս և հաջորդ տարվա կանխատեսվող 4-5 տոկոս գնաճի պարագայում սոցիալապես անապահով մեր քաղաքացիների իրական եկամուտները նվազելու են, հետևաբար՝ նրանք ավելի վատ են ապրելու, քան այս տարի։

Մյուս կողմից, միկրոբիզնեսի, փոքր և միջին ձեռնարկատիրության հարկային բեռի շեշտակի ավելացումը, հատուկ արտոնությունների նախատեսվող վերացումը իրապես հանգեցնելու են այս ոլորտի հազարավոր տնտեսվարող սուբյեկտների սնանկացման, իսկ նրանց տասնյակ հազարավոր աշխատողների՝ գործազրկության։

Այս բացասական միտումները աշխատող աղքատների թիվը, աղքատության միջին մակարդակը, չափավոր աղքատությունը և հատկապես՝ ծայրահեղ աղքատությունն ավելացնող, ինքնազբաղվածությունը նվազեցնող, աշխատանքային միգրացիան և արտագաղթը խթանող էական գործոններ են»,- գրել է նա։

 

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

19:00
Գիտնականները հաստատում են, որ ամուսնացած մարդիկ իսկապես երջանիկ են. Հետազոտություն
Միջազգային նոր հետազոտության արդյունքները ցույց են տալիս, որ ամուսնացած կամ լուրջ հարաբերությունների մեջ գտնվող մարդիկ հիմնականում ավելի գոհ են...
Աղբյուր` Panorama.am
18:52
Հայոց բանակի օրվա կապակցությամբ կկատարվի Հանրապետական մաղթանք
Հունվարի 26-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Հայոց բանակի օրվա կապակցությամբ, Միածնաէջ...
Աղբյուր` Panorama.am
18:46
Կարող եմ կռահել, թե փակ դռների հետևում ինչ է կատարվել Լավրովի և Միրզոյանի միջև. Աշոտյան
«ՌԴ-ի կեցվածքը նիկոլական վարչախմբի խաղերի հանդեպ ինձ հիշեցրեց ռուսական մի արտահայտություն՝ Я не злопамятный, а просто злой и память у меня...
Աղբյուր` Panorama.am
18:36
Առնոլդ Շվարցենեգերը 300 հազար եվրո կնվիրաբերի Լոս Անջելեսի փրկարարներին
Հոլիվուդյան դերասան Առնոլդ Շվարցենեգերը 300 հազար եվրո կնվիրաբերի Լոս Անջելեսի փրկարարներին, ովքեր պայքարում են անտառային հրդեհների դեմ։ MIR...
Աղբյուր` Panorama.am
18:22
Զելենսկին Ալիևի հետ քննարկել է ադրբեջանական գազի փոխադրման հնարավորությունը
Դավոսում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ քննարկել է ադրբեջանական գազի փոխադրման համար ուկրաինական...
Աղբյուր` Panorama.am
17:59
ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության թեման քարոզչական փուչիկ է և գեոպոլիտիկ ավանտյուրա. Աշոտյան
«ԵՄ-ն նման է ռոք աստղի, ում էգոն շոյվում է հերթական երիտասարդ և միամիտ ֆանատկեքի բանակից, ով կարող է ինքնագիր տալ, բուռն գիշեր անցկացնել հետները, բայց ամուսնանալ կամ սիրահարվել չի պատրաստվում»
Աղբյուր` Panorama.am
17:51
Հայաստանի պատմության թանգարանում բացվել է «Աշխարհբեկ Քալանթար» խորագրով ժամանակավոր ցուցահանդեսը
Այսօր Հայաստանի պատմության թանգարանում բացվել է «Աշխարհբեկ Քալանթար» խորագիրը կրող ժամանակավոր ցուցահանդես՝ նվիրված հայտնի հնագետ,...
Աղբյուր` Panorama.am
17:39
Հայոց gեղաuպանnւթյան պատմությանն էլ պետք է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու. Փաշինյան
«Մենք Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք  է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու է տեղի ունեցել, ինչպես ենք դա...
Աղբյուր` Panorama.am
17:21
Իրանի դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ
Բաքվում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Սեյյեդ Ջաֆար Աղայի Մարիանին կանչել են Ադրբեջանի արտաքին...
Աղբյուր` Panorama.am
17:06
Հունվարի վերջին ծրագրված է Վրաստանի ԱԳ նախարարի այցը Հայաստան
Այս ամսվա վերջին Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին կայցելի Հայաստան։ Այս մասին հայտնել են Վրաստանի ԱԳՆ-ից։  Վրաստանի...
Աղբյուր` Panorama.am
16:58
Մազութ Սև ծովում. կխափանվի՞ լողափնյա սեզոնը
Սև ծովում մազութով լցանավերի խորտակումից հետո արդիական են դարձել ոչ միայն ծովի աղտոտվածության և պատճառված վնասի հարցերը, այլև հարցականի տակ է...
Աղբյուր` Panorama.am
16:44
Կոչ եմ անում դուրս գալ դատախազի դերից և սպառնալիքներ հնչեցնելու փոխարեն լծվել պարտականությունների կատարմանը. Դանիելյանը՝ ՄԻՊ-ին
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանն արձագանքել է Մարդու իրավունքների պաշտպանի հայտարարությանը, որը վերջինս արել...
Աղբյուր` Panorama.am
16:34
Լուվրը հրատապ հիմնովին վերանորոգման կարիք ունի
Լուվրի տնօրեն Լորանս դե Կարը գաղտնի գրառմամբ զգուշացրել է Ֆրանսիայի մշակույթի նախարարությանը թանգարանի տագնապալի վիճակի մասին։ Նա հայտնել է...
Աղբյուր` Panorama.am
16:16
Մասկը դժգոհում է X օգտատերերի լճացած աճից
Ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը դժգոհել է իրեն պատկանող X սոցիալական կայքի թույլ ֆինանսական ցուցանիշներից և օգտատերերի զգալի աճի...
Աղբյուր` Panorama.am
15:58
Հանդիպել են Թուրքիայի և Ադրբեջանի ցամաքային զորքերի հրամանատարները
Ադրբեջանի պաշտպանության փոխնախարար, ցամաքային զորքերի հրամանատար Հիքմաթ Միրզաևը պաշտոմական այցով գտնվում է Թուրքիայում, որտեղ հանդիպել է...
Աղբյուր` Panorama.am
15:35
Australian Open. Աշխարհի առաջին ռակետ Արինա Սաբալենկան պարտվելուց հետո կոտրել է ռակետը և արտասվելով լքել կորտը
«Մեծ սաղավարտի» եռակի չեմպիոն և աշխարհի առաջին ռակետ, բելառուս թենիսիստուհի Արինա Սաբալենկան չի կարողացել թաքցնել իր հուզմունքը 2025...
Աղբյուր` Panorama.am
15:23
Բուհ ընդունվելու համար 1-ին փուլի քննություններին մասնակցելու համար ԳԹԿ-ն նախորդ տարվա համեմատ ստացել է 2000-ով ավելի հայտ
Այսօր մեկնարկել է բուհերի ընդունելության միասնական քննությունների առաջին փուլը: Քննական առաջին օրը՝ հունվարի 25-ին, հանրապետության 36 քննական...
Աղբյուր` Panorama.am
15:15
Ժամանակավորապես կդադարեցվի Հաղթանակ կամրջի երթևեկությունը
 Երևանում ամանորյա տոնական ձևավորման ապամոնտաժման աշխատանքներով պայմանավորված  հունվարի 25-ին՝ ժամը 24:00-ից մինչև հունվարի 26-ը՝ ժամը...
Աղբյուր` Panorama.am
15:08
Նարիշկինը հայտնել է ԿՀՎ ղեկավարի հետ հանդիպելու պատրաստակամության մասին
ՌԴ արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Կենտրոնական հետախուզական վարչության տնօրեն Ջոն...
Աղբյուր` Panorama.am
14:51
Երևան-Մեղրի ավտոճանապարհին բախվել են «Hyundai»-ին և«Opel»-ը, հայտնվել առվակում
Հունվարի 25-ին, ժամը 12:31-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Եղեգնաձոր...
Աղբյուր` Panorama.am
14:45
Գեորգի Հարությունյանը նոր ակումբ ունի
«Կրասնոդարը» հայտարարել է իր թիմի պաշտպան Գեորգի Հարությունյանի՝ հունգարական «Պուշկաշ ակադեմիա» տեղափոխության մասին։...
Աղբյուր` Panorama.am
14:30
Պետության և եկեղեցու հարաբերություններն այնպիսին են, ինչպիսին պետք է լինեն. Փաշինյան
«Պետության և եկեղեցու հարաբերությունները, մի շարք նրբություններ հաշվի չառնելով, այնպիսին են, ինչպիսին պետք է լինեն. պետությունը պետք է...
Աղբյուր` Panorama.am
14:17
Հայաստանը ռուս զբոսաշրջիկների շրջանում հայտնի արտասահմանյան ուղղությունների շարքում է
Ամանորյա տոների ժամանակ ռուսների նախընտրած  արտասահմանյան ուղղությունների թվում են եղել  Բելառուսը, Թուրքիան և Թաիլանդը։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
14:06
Վրաստանում Հայաստանի դեսպանը հանդիպել է ԱԳ նախարարին
Վրաստանում Հայաստանի դեսպան Աշոտ Սմբատյանին ընդունել է Վրաստանի ԱԳ նախարար Մակա Բոճորիշվիլին: Դեսպանությունից հայտնում են, որ հանդիպմանը...
Աղբյուր` Panorama.am
14:00
Եթե Սևանը մեկ տարի չի «ծաղկել», չի նշանակում, որ առողջացել է․ գիտնական
ՀՀ Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը նախորդ տարվա աշխատանքներն ամփոփելու  ժամանակ լրագրողներին  հայտնեց, որ 2024թ․-ին Սևանա...
Աղբյուր` Panorama.am
13:51
Քաղաքապետարանը պարտավորվել է առաջիկա 10 տարիներին գազ գնել 1 կգ-ի դիմաց 325 դրամով. Չախոյանի ահազանգը
«Քաղաքապետարանը պարտավորվել է առաջիկա 10 տարիներին գազ գնել 1 կգ-ի դիմաց 325 դրամով, այն դեպքում, երբ պայմանագրի կնքման պահին շուկայական...
Աղբյուր` Panorama.am
13:35
Ադրբեջանն անընդհատ սպառազինվում է, իսկ Հայաստանի ՔՊ-ական իշխանությունը բնակավայրերում շչակներ է տեղադրում. Ոսկան Սարգսյան
«Սահմանամերձ հողերը, 30տարի ամրացված դիրքերը հանձնել են, բնակավայրերում  շչակներ են տեղադրում»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է...
Աղբյուր` Panorama.am
13:25
Օդի ջերմաստիճանը կնվազի
Երևանում հունվարի 25-ի ցերեկը, 26-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարզերում 25-ի ցերեկը, 26-30-ին սպասվում է առանց տեղումների...
Աղբյուր` Panorama.am
13:03
Էրազմուս+ծրագրերին Հայաստանի մասնակցությունը բնականոն շարունակվում է. ԿԳՄՍՆ
Հայաստանի Հանրապետության կազմակերպությունների մասնակցությունը Էրազմուս+ ընթացիկ և նոր մրցութային ծրագրերին շարունակվում է բնականոն հունով: Նման...
Աղբյուր` Panorama.am
12:57
Մեր ժողովրդին միշտ ասում են՝ ապրում են ստամոքսի համար, ես համաձայն չեմ. Բագրատ Սրբազան
«Մեր ժողովրդին ասում են անընդհատ, որ ապրում եք զուտ գրպանի, ստամոքսի համար, ես համաձայն չեմ այդ հայտարարություններին»,-հայտարարել է...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու
17:41 25/01/2025

Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}