«Ժողովուրդ». Դատավորները ազատ աշխատելու, խոսելու, անձնական գաղտնիության իրավունք չունե՞ն
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Դատական համակարգը ահազանգում է, որ բոլոր դատավորների՝ հատկապես հակակոռուպցիոն դատարանի դատավորների աշխատասենյակում գաղտնի տեսախցիկներ կան դրված՝ հնարավոր կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելու նպատակով:
Այսինքն՝ դատավորները ազատ աշխատելու, խոսելու, անձնական գաղտնիության իրավունք չունեն. սա մարդու իրավունքների ոտնահարում է։
«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ դատավորների աշխատանքը, փաստացի, ներքին դիտման տակ է։
Դատական համակարգի ահազանգի վերաբերյալ տեղեկությունը փորձեցինք պարզել ԲԴԽ-ից, որտեղից ի պատասխան՝ հայտնեցին, որ դատարանի կողմից, մասնավորապես՝ հակակոռուպցիոն դատարանից, նմանատիպ որևէ հարց չի բարձրացվել Բարձրագույն դատական խորհրդին։ Այսինքն՝ տեղյակ չեն, հետևաբար չեն էլ հետաքրքրվում»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Հարակից հրապարակումներ`
- «Հրապարակ». «Եթե ԱԺ նիստ չկա, ի՞նչ եք վեր ընկնում ձեր սենյակներում, գնացեք մարզեր»
- «Ժողովուրդ». Երկրի կառավարմանը ոչ խելամիտ են վերաբերվում
- «Հրապարակ». Ռուստամ Բադասյանը քոնսալթինգային ընկերություն է բացել
- «Ժողովուրդ». ՔՊ-ն կուսակցության նոր գրասենյակի շենքը հետ է վերադարձրել պետությանը
- «Հրապարակ». Փաշինյանի ականջին սկսել են կաթեցնել, թե կոռուպցիայի դեմ պայքարող Դավոյանն էլ անմեղ «աղավնի» չէ
- «Ժողովուրդ». «Հայաստան» դաշինքը Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ հավաք է անելու
- «Հրապարակ». Իշխանական թիմում սոդոմ-գոմոր է
Լրահոս
Տեսանյութեր
Մինչև 16 տարեկան երեխաները գտնվում են սեռական անձեռնմխելիության վիճակում. Դավիթ Թումասյան