Հունաստանն ու Կիպրոսը ԵՄ-ին տեղեկացրել են Սիրիայի հետ ԲՏԳ ստեղծելու Թուրքիայի մտադրության մասին
Հունաստանը և Կիպրոսը Եվրամիությանը տեղեկացրել են Սիրիայի հետ բացառիկ տնտեսական գոտի(ԲՏԳ) ստեղծելու Թուրքիայի գաղափարների մասին՝ անտեսելով ծովի այդ տարածքում Կիպրոսի ինքնիշխան իրավունքները։ Այդ մասին Բրյուսելում ԵՄ գագաթնաժողովից հետո հույն լրագրողներին հայտարարել է Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը։
Վարչապետին հարցրել են, թե արդյոք ԵՄ-ն տեղեկացված է Թուրքիայի և Սիրիայի միջև ԲՏԳ-ի վերաբերյալ համաձայնագրի կնքման վտանգի մասին, որը փաստացիորեն Կիպրոսին ծովի այդ տարածքում կզրկի ինքնիշխան իրավունքներից, այն պես, ինչպես անօրինական թուրք-լիբիական հուշագիրը ԲՏԳ -ի վերաբերյալ, որի մասին հայտարարել էր Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր, ազգային պաշտպանության նախկին նախարար Հուլուսի Աքարը։
«Նախ, թույլ տվեք հիշեցնել, որ ոչ միայն Հունաստանի, այլև Եվրամիության տեսակետից թուրք-լիբիական հուշագիրը անօրինական է և անվավեր»,-ՏԱՍՍ-ի փոխանցմամն, պատասխանել է Միցոտակիսը և հավելեց. «Ինչպես ես այնպես էլ Կիպրոսի նախագահ Նիկոս Խրիստոդուլիդեսը մեր գործընկերներին տեղեկացրել ենք այն քննարկումների մասին, որոնք հայտնի են դարձել Թուրքիայի և Սիրիայի միջև ինչ-որ բացառիկ տնտեսական գոտի ստեղծելու փաստի մասին՝ անտեսելով անհերքելին՝ Կիպրոսի ինքնիշխան իրավունքները»:
Հունաստանը չի ճանաչում Թուրքիայի և Լիբիայի միջև ծովային գոտիների սահմանազատման վերաբերյալ Անկարայի և Տրիպոլիի կառավարության միջև 2019 թվականի նոյեմբերին կնքված փոխըմբռնման հուշագիրը։ Այս գոտիները վերաբերում են, մասնավորապես, հունական Հռոդոս կղզուն և Կրետեի արևելյան հատվածին՝ փաստացիորեն զրկելով նրանց սեփական մայրցամաքային շելֆի և բացառիկ տնտեսական գոտու իրավունքից։ Թուրքիան նաև բազմիցս հայտարարել է, որ հունական կղզիները ոչ շելֆ ունեն, ոչ էլ ԲՏԳ։ Հունաստանն իր հերթին Իտալիայի և Եգիպտոսի հետ 2020 թվականին համաձայնագրեր է կնքել ծովային գոտիների սահմանազատման վերաբերյալ։ Թուրք-լիբիական հուշագրում և հունա-եգիպտական համաձայնագրում ուրվագծված գոտիները հատվում են հենց Հռոդոսի և Կրետեի մոտ:
Հարակից հրապարակումներ`
- Հունաստանը զորավարժություններ է անցկացնում Թուրքիայի սահմանի մոտ
- Ռուսական գազը Թուրքիայի տարածքով Հունաստան և Իտալիա մատակարարելու մասին պայմանագիր է ստորագրվել
Լրահոս
Տեսանյութեր
Մինչև 16 տարեկան երեխաները գտնվում են սեռական անձեռնմխելիության վիճակում. Դավիթ Թումասյան