«Հրապարակ». «Եթե ԱԺ նիստ չկա, ի՞նչ եք վեր ընկնում ձեր սենյակներում, գնացեք մարզեր»
«Հրապարակ» թերթը գրում է.
««Քաղպայմանագրի» քաղաքական վերջին ժողովի ընթացքում Նիկոլ Փաշինյանն օրենսդիր մարմնի ներկայացուցիչներին՝ ժողովի մասնակից ՔՊ-ական պատգամավորներին, հրահանգել է մարզային ակտիվ այցելություններ կազմակերպել, մոտավորապես հետևյալ բառապաշարով. «Եթե ԱԺ նիստ չկա, ի՞նչ եք վեր ընկնում ձեր սենյակներում, գնացեք մարզեր, շփվեք ժողովրդի հետ, լսեք նրանց խնդիրները, փորձեք լուծումներ տալ, դուք մենակ պարգևավճար ու աշխատավարձ ստանալու համար չեք պատգամավոր դարձել»։
Ժողովից օրեր անց Արսեն Թորոսյանն ու Դավիթ Դանիելյանն իրենց ֆեյսբուքյան էջերում հրապարակեցին Կապանում ՔՊ ակտիվի հետ հանդիպման լուսանկարներ, ՔՊ-ական Հասմիկ Հակոբյանն էլ հասել էր Գեղարքունիքի մարզ՝ Դդմաշեն գյուղ: Ինքը` Փաշինյանն էլ տիկնոջ հետ հերթական անգամ այցելեց Շիրակի մարզ՝ Գյումրի: Փաշինյանն այդ ժողովում ասել է նաև, որ մարտի 30-ին Գյումրիում կայանալիք արտահերթ ընտրություններից առաջ բոլորի խնդիրը պետք է լինի իր անձնական լուման ներդնել Գյումրիում իշխանության հաղթանակի սուրբ գործին»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Հարակից հրապարակումներ`
- «Ժողովուրդ». Երկրի կառավարմանը ոչ խելամիտ են վերաբերվում
- «Հրապարակ». Ռուստամ Բադասյանը քոնսալթինգային ընկերություն է բացել
- «Ժողովուրդ». ՔՊ-ն կուսակցության նոր գրասենյակի շենքը հետ է վերադարձրել պետությանը
- «Հրապարակ». Փաշինյանի ականջին սկսել են կաթեցնել, թե կոռուպցիայի դեմ պայքարող Դավոյանն էլ անմեղ «աղավնի» չէ
- «Ժողովուրդ». «Հայաստան» դաշինքը Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ հավաք է անելու
- «Հրապարակ». Իշխանական թիմում սոդոմ-գոմոր է
Լրահոս
Տեսանյութեր
Մինչև 16 տարեկան երեխաները գտնվում են սեռական անձեռնմխելիության վիճակում. Դավիթ Թումասյան