Երբ uեռшկան nտնձգnւթյnւնից տուժածը տղա երեխա է լինում, պարտադիր ասում են՝ «դու պետք է բանակում ծառայես, պատկերացնո՞ւմ ես՝ ինչ է լինելու»
2023 թվականի 9 ամիսների ընթացքում անչափահասների նկատմամբ գրանցված ընդհանուր դեպքերից 6-ը եղել է ընտանեկան բռնության, որից մեկը եղել է հոգեկան ներգործության դեպք, երեքը՝ ֆիզիկական ներգործության, 1-ը՝ սեքսուալ բնույթի բռնի գործողություն, բայց ընտանիքի անդամի կողմից: Երեխայի կամ անօգնական վիճակում գտնվող անձի նկատմամբ թրաֆիքինգի կամ շահագործման հոդվածով՝ 2023 թվականի 9 ամիսների ընթացքում արձանագրվել է 2 դեպք, սեքսուալ բնույթի գործողություններ կատարել են 16 տարին չլրացած անձի նկատմամբ, ընդհանուր՝ 27 դեպք։«Մեդիա կենտրոնում» կայացած ասուլիսում տվյալները ներկայացրեց ՀՀ ներքին գործերի նախարարության Իրավաբանական վարչության պետ Ռուսլան Մարանդյանը՝ համամետալով այս տարվա 9 ամիսներին գրանցված վիճակագրության հետ։
2024-ի 9 ամիսներին գրանցել է սեքսուալ բնույթի բռնի գործողությունների 2 դեպք, որոնք ներառված են եղել ընտանեկան բռնության մեջ, Քրեական օրենսգրքի 200-րդ հոդվածի համատեքստում՝ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելը 16 տարին չլրացած անձի նկատմամբ, 22 դեպք 16 տարին չլրացած անձի նկատմամբ։
Հարցին, թե ավելի շատ մարզերո՞ւմ են տեղի ունենում անչափահասների նկատմամբ սեռական ոտձգություններ, ասուլիսին ներկա երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային փորձագետ, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Դավիթ Թումասյանն ասաց, որ լատենտայնությունը մարզերում անհամեմատ ավելի բարձր է, ինչը ակամա բերում է «շրջիկ» ընտանիքների ձևավորման։
«Մենք, ցավոք սրտի, ունենք ընտանիքներ, որոնք փախչում են մարզից միայն այն պատճառով, որ իրենց երեխայի մասնակցությամբ տեղի է ունեցել ինչ-որ հանցագործություն, որից երեխան տուժել է և իրենք այլևս հնարավորություն չունեն այդ մարզում բնակվելու։
Մասնավորապես այդ հարցը շատ խնդրահարույց է, երբ որ տուժողը տղա երեխա է։ Այդ դեպքում պարտադիր հարց են բարձրացնում՝ «իսկ դու դեռ պետք է բանակում ծառայես, դու պատկերացնո՞ւմ ես՝ ինչ է լինելու», շատ արագ ընտանիքը փոխում է իր բնակության վայրը, զբաղմունքը, փորձում են իրենց կապերը խզել այլ անձանց հետ, որպեսզի չկարողանան այդ անցյալում տեղի ունեցած դրվագը վերարտադրվի։
Բայց քանի որ Հայաստանն այդքան էլ մեծ պետություն չէ, այդ տեղեկատվությունը ինչ-որ մի պահին բարձրաձայնվում է, և մենք ունեցել ենք դեպքեր, երբ ընտանիքը Երևան քաղաք տեղափոխված լինելու պայմաններում, այդ ամբողջը բացահայտվել է և գրանցվել է որպես Երևանի դեպք։ Ցավոք սրտի, տարվա կտրվածքով այդպիսի ընտանիքներ լինում են տասնյակ»,- ասաց Թումասյանը:
Հարակից հրապարակումներ`
- «Մորս ընկերներից մեկն ինձ ասաց՝ հանվի, պառկի էս մահաճակալին, մայրս ոչ մի բան չասաց». Փոփոխություններ՝ ընդդեմ երեխաների սեռական բռնության
- Կան դեպքեր, երբ 14-16 տարեկանների նկատմամբ սեռական ոտնձգություն կատարած անձն ազատվել է պատասխանատվությունից. ՆԳՆ ներկայացուցիչ
Լրահոս
Տեսանյութեր
Մինչև 16 տարեկան երեխաները գտնվում են սեռական անձեռնմխելիության վիճակում. Դավիթ Թումասյան