Կան դեպքեր, երբ 14-16 տարեկանների նկատմամբ սեռական ոտնձգություն կատարած անձն ազատվել է պատասխանատվությունից. ՆԳՆ ներկայացուցիչ
ՀՀ ներքին գործերի նախարարությունը մշակել և e-draft.am իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հանրային քննարկման է ներկայացրել «ՀՀ քրեական օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը, որի նպատակը երեխաներին սեռական շահագործումից և սեռական բռնությունից պաշտպանելու լրացուցիչ երաշխիքներ ստեղծելն է, այդ թվում՝ երեխաների նկատմամբ ոտնձգություն կատարող անձանց քրեական պատասխանատվությունից ազատելու պրակտիկայի բացառման համար լրացուցիչ օրենսդրական հիմքեր ստեղծելով:
«Մեդիա կենտրոնում» կայացած ասուլիսում ՀՀ ներքին գործերի նախարարության Իրավաբանական վարչության պետ Ռուսլան Մարանդյանն ասաց, որ այս վերջին տարիներին դատաքննչական պրակտիկայում որոշակի խնդիրներ են առաջացել երեխաների իրավունքների պաշտպանության կապակցությամբ, խոսքը վերաբերվում է նրանց նկատմամբ կատարվող որոշակի հանցագործությունների պարագայում գործուն զղջալու կամ հաշտության հիմքով քրեական պատասխանտվությունից ազատելու դեպքերին։
«Մեր ուշադրության կենտրոնում հայտնվել են 14-16 տարեկան երեխաները։ Ունեցել ենք դեպքեր, երբ 14-16 երեխայի նկատմամբ կատարված սեռական ոտնձգության կամ նման բնույթի հանցագործության պարագայում հաշտության հիմքով հանցանք կատարած անձն ազատվել է քրեական պատասխանատվությունից։
Ինչո՞ւ է այս խնդիրը մեզ մտահոգում։ Հայտնի է, որ անգամ 14-16 տարեկան երեխաները հայտնի չափով, իրենց սոցիալական զարգացվածության մակարդակով, ֆիզիոլոգիական հատկանիշներով, մտավոր ունակությունների բերումով և այլն, սահմանափակ գործունակ են և հաշտության պարագայում, պետք է առկա լինի լիարժեք գիտակցված, ինքնուրույն կամահայտնություն, որն անգամ 14-16 տարեկան երեխաների պարագայում պարզապես չի կարող լինել»,- նշեց Ռ.Մարանդյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
Լրահոս
Տեսանյութեր
Մինչև 16 տարեկան երեխաները գտնվում են սեռական անձեռնմխելիության վիճակում. Դավիթ Թումասյան