Եթե Փաշինյանը շատ արագ տոքսիկ բաղադրիչը չվերացնի ռուս-հայկական հարաբերություններից՝ տարածքային ամբողջականության խնդիր կունենանք. Սուրենյանց
«Ադրբեջանը ագրեսիվ կերպով կրկնել է թեզեր, որոնց բովանդակային հակափաստարկ մենք չենք լսել»,-պատասխանելով լրագրողների հարցերին՝ ասաց «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը։
Նա անդրադարձավ Ալիևեի վերջին հարցազրույցում հնչեցված հայտարարություններին Փաշինյանի արձագանքին։
«Նիկոլ Փաշինյանի պատասխաններից կամ արաձագանքներից ես տպավորություն չեմ ստացել որ նա բովադակային որևէ հակադարձում է անում Ալիևին։ Նրա ասածը մոտավորապես այսպես է, ինձ ժամանակ տուր կամ ՝ արի «Խաղաղության»փաստաթուղթը ստորագրի, ես այդ բոլոր պահանջները կանեմ»,-ասաց քաղաքագետը։
Սուրենյանցը հայատարերց, թե Փաշինյանը Ալիևի մեկ պահանջն արդեն կատարել է և նշեց, որ Պուտինի հետ ունեցած վերջին երկու հանդիպումների ժամանակ էլ Փաշինյանը խնդրելէ, որ ռուսական զորքերը հանվեն ՀՀ երկու վայրից՝ Սյունիքից և Տավուշից, որը տեղավորվում է սահմանին երրորդ երկրի ուժեր չլինելու Ալիևի պահանջի տրամաբանության մեջ։
«Հայաստանը փրկության և քիչ թե շատ բալանսավորված խաղաղության հասնել միակ ձև ունի՝ այն վերադարձն է եռակողմ բանակցային հարթակ։ Մեր բոլոր հիմնահարցերը սկսվեցին, երբ Նիկոլ Փաշինյանը սկսեց փուլային սխալ տրամաբանությմաբ գնալ»,- ասաց Սուրենյանցը և փաստեց, որ առաջին թուլում Փաշինյանը օգնեց, որ փլուզվի նոյեմբերի 9-ի եռակողմ փաստաթղթով հաստատաված ստատուս-քվոն և բանակցությունները տեղափոխվեց բրյուսելյան հարթակ, ինչը բերեց Արցախի կորստի։
«Հիմա եթե Նիկոլ Փաշինյանը չհասկանա, որ ստատուս-քվոի փոփոխությունը Հայաստանի համար բերելու է ավելի ծանր մարտահրավերների՝ ուղղակի մարտահրավեր է կախվելու Հայաստնաի պետականության գլխին՝ առնվազը տարածքային ամբողջականությունը պահպանելու առումով»,-հայտարարեց Սուրանյանցը և, նշելով, որ բանակցություններն առանց միջնորդների տեղի չի ունենում, ինչպես նարկայացնում է Փաշինյանը, այլ վերջինս էրդողանից ինչ-որ բան է խնդրում, հավելեց. «Եթե Փաշինյանը շատ արագ տոքսիկ բաղադրիչը չվերացնի ռուս-հայկական հարաբերություններից և Ռուսաստանի միջնորդությամբ կանխատեսելի հարաբերություններ չհաստատի թուրքիայի հետ, ապա Հայաստանի պետականությունը, առնվազը մեր տարածքային ամբողջականության պահպանությունը հրաշքի նման մի բան է լինելու»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Մինչև 16 տարեկան երեխաները գտնվում են սեռական անձեռնմխելիության վիճակում. Դավիթ Թումասյան