Ինչպես կարելի է թերօգտագործված աշխատուժի համար պետական ծրագիր իրականացնել և ֆորմալ կրթություն չապահովել. Վահագն Համբարձումյան
«Ռազմավարության մեջ ընդգրկվել է 4 թիրախային խումբ, որն ընդգրկում է 338 հազար թերօգտագործված աշխատուժին»,-«Մեդիակենտրոնում» հրավիրված «Ի՞նչ է խոստանում զբաղվածության նոր ռազմավարությունը, ինչպե՞ս է այն պայքարելու գործազրկության դեմ» թեմայով քննարկման ժամանակ ասաց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը։
Նա հայտնեց, որ 2025 թվականին այդ 4 խմբին ավելանալու է նաև հաշմանդամություն ունեցողների խումբը։
Ռուբեն Սարգսյանն ասաց, որ այդ խմբերին աշախատանքը պետությունը չի առաջարկելու, այլ աշխատաշուկա-կրթություն կապն է ապահովումը և որպես օրինակ բերեց 30-40 տարեկան միջին տարիքի կանանց թիրախային խումբը, որտեղ ըստ ռազմավարության, իրականացվելու է ոչ ֆորմալ կարճաժամկետ կրթություն ստանալու խրախուսումը։
Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Վահագն Համբարձումյանը հայտնեց, որ համաձայն չէ փոխնախարարի պնդման հետ, թե այն ֆունդամենտալ փաստաթուղթ է, այլ այն ավելի շատ հետևանքներ վերացնող տրամաբանություն ունի։
«Ռազմավարական նպատակներից մեկում դրված է 18-29 տարեկանների թիրախային խումբը, բայց 18 տարեկանին վերցնել և նրա հետ զբաղվելն արդեն ուշ է»,-ասաց համբարձումյանը։
Միության նախագահը նաև նշեց, որ ռազմավարությունում Ֆորմալ կրթության բաղադրիչ չկա։
«Ինչպես կարելի է պետական ծրագիր իրականացնել և ֆորմալ կրթության բաղադրիչը չապահովել»,-հարց բարձրացրեց Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահը։
Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահի տեղակալ Տիրուհի Նազարեթյանն էլ ասաց, թե ռազմավարությամբ ծրագրի մշտադիտարկողների խումբը բաղկացած է միայն պետական մարմինների ներկայացուցիչներից, բայց օբյեկտիվությունը ապահովելու համար անհրաժեշտ է, որ նաև քաղաքացիական հասարակության կառույցների ներկայացուցիչներ էլ լինեն։
Լրահոս
Տեսանյութեր
Մինչև 16 տարեկան երեխաները գտնվում են սեռական անձեռնմխելիության վիճակում. Դավիթ Թումասյան