Ինչ փորձել է Բաքուն անել մինչև 2018 թվականը` ակտիվ դիվերսիոն պատերազմների միջոցով` բերանին կերել է. Տիգրան Աբրահամյան
«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է
Ներկայիս իրողությունները, առավել քան երբևէ, ապացուցում են, որ երբ որևէ երկիր մյուսի նկատմամբ ագրեսիայի դիմելու նպատակ և հնարավորություն ունի ո´չ սահմանադրությանն է նայում, ո´չ միջազգային իրավունքին, ո´չ էլ երկկողմ, բազմակողմ միջազգային պայմանագրերին:
Ի դեպ, Ադրբեջանի նախագահը, բազմիցս, բաց տեքստով ասել է, որ միջազգային հարաբերություններում գերիշխողը ուժն է, այլ ոչ թե միջազգային իրավունքը` չթաքցնելով, որ այդ սկզբունքով է շարժվում:
Ինչ փորձել է Բաքուն անել մինչև 2018 թվականը` ակտիվ դիվերսիոն պատերազմների, սադրանքների, արկածախնդրության միջոցով` բերանին կերել է և դառնությունը մինչև հիմա ադրբեջանական վերնախավի մոտ հետք է թողել:
Օրինակ` ադրբեջանական մամուլում Սերժ Սարգսյանի մասին բազում քարոզչական հոդվածներն ու հայտարարությունները դրա վկայությունն են: Կարծես բանակցությունները կամ կռիվը նախագահ Սարգսյանի հետ է:
Ինչևէ, այս համատեքստում, փաշինյանական իշխանության հավաստիացումները, թե Ադրբեջանի ու Թուրքիայի հետ ընդհանուր առումով ըմբռնում կա կամ հարցերի հիմնական մասը համաձայնեցված է, որևէ երաշխիք չեն ստեղծում խաղաղության հաստատման կամ Հայաստանի նկատմամբ սպառնալիքների չեզոքացման առումով:
Հարակից հրապարակումներ`
- Այս իշխանության համար բարոյական և գաղափարական գծեր վաղուց չկան.Տիգրան Աբրահամյան
- Այս իշխանությունը մեր երկիրը փորձում է դարձնել «բացառիկ» իրադարձություններով երկիր. Տիգրան Աբրահամյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան