Պատել. ԱՄՆ ներկայիս վարչակազմը կշարունակի աշխատել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացի վրա մինչև վերջին օրը
ԱՄՆ գործող վարչակազմը մինչև վերջին օրը կշարունակի աշխատել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։ Այդ մասին ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության մամուլի քարտուղարի տեղակալ Վեդանտ Պատելը։
«Դուք խաղաղության ահռելի ջանքեր եք գործադրել։ Եվ այս ամբիոնից բազմիցս ասել եք, որ հայ-ադրբեջանական կարգավորման թեման պետքարտուղարի անձնական ուշադրության կենտրոնում է։ Դուք նեղվա՞ծ եք, որ ձեր ջանքերը չհաջողվեցին»,- նրան հարց ուղղեց լրագրողը։
«Մենք աշխատում ենք չկենտրոնանալ հիասթափությունների վրա և պարզապես շարունակել աշխատել։ Պետքարտուղար Բլինկենը վաղուց ասել է, որ շատ ոլորտներում շատ օրեր և քրտնաջան աշխատանք է պետք, մինչև ամեն ինչ սկսի արդյունք տալ: Ես երևի աղավաղված եմ ցիտում այս մեջբերումը, կներեք: Բայց սա մնում է կենսական ոլորտ ներկայիս վարչակազմի և պետքարտուղարի համար, և մենք կշարունակենք աշխատել դրա վրա մինչև վերջին օրը», -արձագանքեց Վեդանտ Պատելը:
Հարակից հրապարակումներ`
- Պատելը չի մեկնաբանել Հայաստանի՝ Իրանից զենքի ձեռքբերման մասին լուրերը
- Պատել. Չեմ պատրաստվում Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հասնելու ժամանակացույց սահմանել
Լրահոս
Տեսանյութեր
Մինչև 16 տարեկան երեխաները գտնվում են սեռական անձեռնմխելիության վիճակում. Դավիթ Թումասյան