ՌԴ-ի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառությունը 10 ամսում հասել է 10,2 միլիարդ դոլարի. Ալեքսեյ Օվերչուկ
Ռուսաստանի և Հայաստանի միջև 2024 թվականի 10 ամիսների ընթացքում ապրանքաշրջանառությունը հասել է 10,2 միլիարդ դոլարի, ինչը երկու անգամ գերազանցում է 2023 թվականի ցուցանիշը։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այդ մասին Ռուսաստանի և Հայաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստում հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
«Մեր առևտրատնտեսական կապերը շարունակում են զարգանալ։ Այժմ մենք ունենք 2024 թվականի 10 ամիսների տվյալները՝ 10,2 միլիարդ դոլար, սա ավելի քան կրկնակի է նախորդ տարվա նույն ցուցանիշից, բայց տարին դեռ չի ավարտվել, ուստի, կարծում եմ, մենք էլի կհավաքենք մինչև տարեվերջ»,- նշել է նա։
ՌԴ փոխվարչապետը հավելել է, որ առևտրատնտեսական հարաբերություններ իրականացնելու համար Ռուսաստանն ու Հայաստանը գրեթե ամբողջությամբ անցել են ազգային արժույթով վճարումներին, իսկ ռուսական ռուբլու տեսակարար կշիռը փոխադարձ վճարումներում հասել է 96,3%-ի։
Օվերչուկը նաև նշել է, որ այս պահին Ռուսաստանը Հայաստանում հիմնական ներդրողներից է։
«Հայաստանում արդյունաբերական նախագծում մեր ներդրումները հասել են 3,4 միլիարդ դոլարի, ավելի քան 40 խոշոր ռուսական ընկերություններ, բացի ուղղակի ներդրումներից, Հայաստանի պետական բյուջեի խոշորագույն հարկատուներն են։
Լրահոս
Տեսանյութեր
Մինչև 16 տարեկան երեխաները գտնվում են սեռական անձեռնմխելիության վիճակում. Դավիթ Թումասյան