«Մորս ընկերներից մեկն ինձ ասաց՝ հանվի, պառկի էս մահաճակալին, մայրս ոչ մի բան չասաց». Փոփոխություններ՝ ընդդեմ երեխաների սեռական բռնության
Հայաստանի օրենսդրությունը նախատեսում է, որ մինչև 16 տարեկան երեխաները գտնվում են սեռական անձեռնմխելիության վիճակում, նրանց հետ չափահասի կողմից ցանկացած սեռական գործողություն դիտվում է անթույլատրելի։
«Ինչքան էլ մինչև 16 տարեկան երեխան համաձայնություն է հայտնում, այն չի կարող ընկալվել որպես որևէ պատասխանատվութունից ազատելու հիմք»,- «Մեդիա կենտրոնում» երեխաների նկատմամբ ոտնձգություն կատարող անձանց քրեական պատասխանատվությունից ազատելու պրակտիկայի բացառման համար լրացուցիչ օրենսդրական հիմքեր ստեղծելու համար ՔՕ-ում փոփոխություններ կատարելու թեմայով ասուլիսում ասաց երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային փորձագետ, իրավաբանական գիտույունների թեկնածու, դոցենտ Դավիթ Թումասյանը։
Ըստ նրա, այն փաստը, որ երեխան համաձայնություն է տալիս, տարբեր իրավիճակներից ելնելով՝ հետարքրքիր էր իր համար, նյութական շահագրգռվածություն կար, շատ կարևոր է։
«Դեպքերից մեկով 13 տարեկան երեխան ցուցմունք է տվել ու ասել, որ երբ իր մայրիկի ընկերները, ում հետ ինքը միշտ խմում էր, իրենք ապրում էին մեկ վագոն-տնակում, ամեն ինչ երեխան տեսնում էր ու ընկերներից մեկը հարաբերություն էր ունենում մայրիկի հետ, նրանցից մեկը «նայեց ինձ ու ասաց՝ դե դու էլ հանվի, պառկի էս մահաճակալին։ Ես նայեցի մամային, տեսա՝ ոչ մի բան չասաց, ես էլ ոչ մի վատ բան դրա մեջ չտեսա, հանվեցի ու պառկեցի»։ Երեխան չի էլ գիտակցել, որ պետք է դիմադրություն ցույց տա։
Այս օրինակը բերեցի, քանի որ երեխան ընդամենն իր ծնողին նայելով և չստանալով նրանից որևէ պաշտպանություն կամ աջակցություն, չի էլ դիտարկում, որ կարող էր չհամաձայնվել, դիմադրել, ինքը կամավոր պառկել է։
Միայն այն փաստը, որ տղամարդը գիտակցում էր, որ 13 տարեկանի հետ է ունենում սեռական հարաբերությունը, հանցագործություն է, որևէ պարագայում չպետք է ազատվի պատասխանատվությունից»,- ասաց Դավիթ Թումասյանը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Մինչև 16 տարեկան երեխաները գտնվում են սեռական անձեռնմխելիության վիճակում. Դավիթ Թումասյան