Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռի ուղևորը հարվածել է բորդուղեկցորդուհուն. Վնուկովոյում նրան ձերբակալել են
Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռի ուղևորը վիճաբանություն է սարքել օդանավում, նա հարվածել է բորդուղեկցորդուհին։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ վկայակոչելով ոստիկանությանը։
«Օդանավում վեճ սարքած ուղևորը տրանսպորտային ոստիկանության կողմից ձերբակալվել է մայրաքաղաքի Վնուկովո օդանավակայանում»,-նշում է աղբյուրը։
Ոստիկանությունից մանրամասնել են՝ հերթապահ մաս հաղորդում են ստացել, որ Երևանից Մոսկվա թռչող օդանավում անադեկվատ ուղևոր կա, որն իրեն ագրեսիվ է դրսևորում։ Տրանսպորտային ոստիկանության աշխատակիցները մոտեցել են թռիչքուղուն, անձնակազմի անդամները ցույց են տվել ուղևորին, որը թռիչքի ընթացքում ձեռքերը թափահարել էր, հարվածել ուղեկցորդուհիներից մեկի գլխին և չէր արձագանքում անձնակազմի դիտողություններին։
«Անկարգ ուղևորը տեղափոխվել է ՃՈ հերթապահ մաս, նա, պարզվել է, հեռավոր երկրներից մեկի քաղաքացի է՝ ծնված 1982 թվականին»,- պարզաբանել են մամուլի ծառայությունից։
Նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգրքի 213 հոդվածի 1-ին մասով (խուլիգանություն օդային տրանսպորտում՝ բռնության կիրառմամբ):
Այս հոդվածը նախատեսում է ազատազրկում մինչև հինգ տարի ժամկետով։ Տղամարդն այժմ կալանավորված է։
Լրահոս
Տեսանյութեր
Մինչև 16 տարեկան երեխաները գտնվում են սեռական անձեռնմխելիության վիճակում. Դավիթ Թումասյան