Տունը գող է մտել. Թաթուլ Մանասերյան
Տնտեսության գրեթե բոլոր ճյուղերում անկում է գրանցվում՝ եթե ներկայացված պաշտոնական ցուցանիշներից հանենք արտաքին պատահական գործոնի՝ ռուս-ուկրաինական պատերազմով պայմանավորված արդյունքները։ Կառավարության վատ աշխատանքի հիմնական պատճառը նաև ոչ կոմպետենտ կադրերով գործադիր և օրենսդիր մարմինները համալրված լինելն է։ Հայաստանի տնտեսության վիճակը «Panorama հարցազրույցներ»-ի տաղավարում գնահատեց տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանը։
Հարցազրույցում հնչեցված հիմնական թեզերի երկրորդ մասը՝ ստորև։
▪Տունը գող է մտել, մենք չենք կարող ասել, որ տունը շինարար է եկել։ Երբ տարիներ շարունակ եղածը թալանվում է, կողոպտվում՝ մենք չենք կարող ասել՝ տունը մտել է մի բարեկիրթ մարդ, որը շատ սիրալիր է մեր հանդեպ։ Ո՛չ, մտել են մեր եղած-չեղածը թալանում են ավերում, քանդում են... Տալիս են ուրիշեին, թե իրենք են ուտում, այն արդեն երկրորդական խնդիր է։
▪Էն որ ասում են «Сила есть, ума не надо», բառացիորեն այսօր իրականացնում են ուժային կառույցներում, մասնավորապես՝ Ոստիկանությունում։ Առանց կրթության, ինչպես ասում են «ума не надо»։ Նման ոստիկաններին ասում են՝ եկեք մարդկանց վրա բիրտ ուժ կիրառեք։ Անգամ սպայական կոչում ունեցող ավտոտեսուչներ կան, որոնք մինչև օրս կարծում են, թե կառավարությունն է օրենքներ ընդունում։ Ես փաստ եմ ասում։ Անգրագիտություն է։
▪Եթե ես ասում եմ, որ փոխնախարարները, ԱԺ համապատասխան հանձնաժողովի նախագահները չեն տիրապետում իրենց մասնագիտությանը՝ Սահմանադրության տարրական նորմերին, ապա այդ մարդկանցից ինչ պետք է սպասենք։
▪Իրենք ոչ միայն դատարկ են էությամբ, ոչ միան անբարտավան են, որ անգրագետ լինելով կարող են վիճել՝ չիմանալով սահմանադրական նորմերը, այլ նաև չեն տիրապետում իրենց իսկ պետական վիճակագրական տվյալներին։ Եթե իրերն իրենց անունով չկոչենք, մենք չենք ունենա որակ։
▪Արմավիրի, Շիրակաի գեղարքունիքի մարզում 60 %-ից ավել աղքատություն ունի։ Սրա մասին պետք է մտահոգվել։ Այսինքը՝ավելին քան ամեն երկրորդ մարդը աղքատ է ՀՀ-ում։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ կից տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Եթե իշխանությունը սազն առած ԵԱՏՄ-ի գովքն է անում՝ ի՞նչ գործ ունի թուրքական փող ստացողների հետ. Թաթուլ Մանասերյան
- Երբ ասում եմ, որ ազգաբնաչության սոցիալական վիճակը սրվում է, ոմանք սրտնեղում են. Թաթուլ Մանասերյան
Լրահոս
Տեսանյութեր
Մինչև 16 տարեկան երեխաները գտնվում են սեռական անձեռնմխելիության վիճակում. Դավիթ Թումասյան