«Ժողովուրդ». ՔՊ-ն կուսակցության նոր գրասենյակի շենքը հետ է վերադարձրել պետությանը
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«ՔՊ-ն Կառավարության հարևանությամբ վարձակալած շենքը, որը վերանորոգումներից հետո պետք է ծառայեցներ որպես կուսակցության գլխավոր գրասենյակ, հետ է վերադարձրել պետությանը:
«Ժողովուրդ» օրաթերթին տեղեկությունը հայտնեց ՔՊ կուսակցության փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը: Տեղեկացանք նաև, որ շենքն աճուրդի է հանվելու:
ՔՊ-ն նոր գրասենյակը վարձակալել էր դեռ 2022 թվականին՝ Հանրապետության 47 հասցեում գտնվող շենքում, որը «Հանրապետական» կուսակցության կենտրոնական գրասենյակի և ՀՅԴ գրասենյակի հարևանությամբ էր: Այդ տարածքում նախկինում եղել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության գրասենյակը:
ՔՊ-ից ArmLur.am-ին ավելի վաղ հայտնել էին, որ Կառավարության հարևանությամբ գտնվող շենքի ամսական վարձավճարը 3,990,000 ՀՀ դրամ է՝ մոտ 10 հազար ԱՄՆ դոլար:
Ամիսներ շարունակ վերանորոգումից հետո, փաստորեն, իշխանությունը փոշմանել է ու չի տեղափոխվի նոր գրասենյակ: Փոխարենը ՔՊ-ն վերանորոգել է Սայաթ-Նովա պողոտայում գտնվող գրասենյակը»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Հարակից հրապարակումներ`
- «Հրապարակ». Փաշինյանի ականջին սկսել են կաթեցնել, թե կոռուպցիայի դեմ պայքարող Դավոյանն էլ անմեղ «աղավնի» չէ
- «Ժողովուրդ». «Հայաստան» դաշինքը Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ հավաք է անելու
- «Հրապարակ». Իշխանական թիմում սոդոմ-գոմոր է