«Հրապարակ». Ռուստամ Բադասյանը քոնսալթինգային ընկերություն է բացել
«Հրապարակ» թերթը գրում է.
«Մեկ ամիս առաջ ՊԵԿ նախագահի պաշտոնից ազատված Ռուստամ Բադասյանը քոնսալթինգային ընկերություն է բացել, որով մասնավոր ծառայություններ է մատուցելու ցանկացողներին: Նա Լինքեդինում հայտարարություն է զետեղել. «Ուրախ ենք հայտարարելու մեր նորաստեղծ ընկերության՝ «Բադասյան Քոնսալթինգ» ՍՊԸ-ի գործարկման մասին՝ Ռուստամ Բադասյանի գլխավորությամբ։ Սա նշանավորում է հետաքրքիր ճամփորդության սկիզբը, մենք ցանկանում ենք նորարարական լուծումներ և բացառիկ ծառայություններ մատուցել մեր հաճախորդներին»:
Նաև ներկայացրել է իր ընկերության աշխատակիցներին, որոնք կորպորատիվ իրավունքի, հարկային գործարքների, փորձաքննությունների և այլ ծառայություններ պետք է մատուցեն հաճախորդներին: Ի դեպ, երեկ ծնվել է Ռուստամ Բադասյանի առաջնեկը»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Հարակից հրապարակումներ`
- «Ժողովուրդ». ՔՊ-ն կուսակցության նոր գրասենյակի շենքը հետ է վերադարձրել պետությանը
- «Հրապարակ». Փաշինյանի ականջին սկսել են կաթեցնել, թե կոռուպցիայի դեմ պայքարող Դավոյանն էլ անմեղ «աղավնի» չէ
- «Ժողովուրդ». «Հայաստան» դաշինքը Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ հավաք է անելու
- «Հրապարակ». Իշխանական թիմում սոդոմ-գոմոր է